ԳՐԱԿԱՆ

ՑՆՈՐՔ
Ուզում եմ զգալ կենդանի բույրդ,
Այլ ոչ թե` հեռվից փչող համբույրդ,
Ուզում եմ տեսնել սիրո վառ գույնդ,
Այլ ոչ թե` հեռվից խամրող վառ լույսդ:
Տեսնել աչքերիդ փայլող վառ հուրը,
Այլ ոչ թե` հեռվից սրտիդ բաց դուռը:
Զգալ քո սրտի զարկը դողահար,
Այլ ոչ թե` հեռվից սիրտդ հրավառ:
Զգալ իմ գրկում մարմինդ անճար,
Քան` հեռվից ցնորք` մարմինդ հանճար:
Ուզում եմ, որ դու իմ գրկում ապրես,
Այլ ոչ թե` հեռվից ինձնով տառապես:

ՍԻՐՈ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ
Այնքան կուզեի կողքիս լինեիր,
Խոսեինք անհագ, իրար չուզեինք,
Իսկ երբ ուզեինք, էլի չուզեինք,
Միայն խոսեինք, միայն խոսեինք:
Իսկ եթե հանկարծ կիրքը մեզ հաղթեր,
Զսպեինք իրար գողտրիկ ժպիտով,
Ուզեինք, սակայն կրկին չուզեինք,
Միայն խոսեինք, միայն խոսեինք:

Հրաչ ՀԱԿՈԲՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *