ԳՐԱՃԱՆԱՉ ՍԵՐՈՒՆԴ, ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Սեպտեմբերի մեկը Սիսիանի՝ 13 և Սյունիքի մարզի միուս բոլոր բազմազավակ ընտանիքների երեխաների  համար դարձավ իսկական տոն Սյունիքի հարգարժան մարզպետ Վահե Հակոբյանի հոգատարության շնորհիվ, երեխաներին տրամադրվեց գրենական պիտույքներ, որոնցով նրանք  մեծ երջանկությամբ կգնան դպրոց, նոր հույզերով, նոր երազանքներով սկսելով նոր ուսումնական տարին: Մեծերն ու փոքրերը եկել էին ստանալու իրենց նվերները, այն երախտագիտությունը և ուրախությունը, որ կար նրանց աչքերում, հուզմունք էր պատճառում, իսկ ծնողներից մեկն էլ անկեղծացավ, որ չնայած հաճելի անակնկալ էր, սակայն հոգու խորքում գիտեր, որ մեր մարզպետը սեպտեմբերմեկյան անակնկալներ կմատուցի, քանի որ ողջ տարին, տարբեր տոների առթիվ եղել էին “Լեռնահայաստան” հիմնադրամի ուշադրության կենտրոնում, այդ պատճառով տնտեսել էր գրենական պիտույքների համար նախատեսված գումարը և նոր հագուստներ և այլ անհրաժեշտ պարագաներ էր գնել երեխաներին, իսկ այժմ հոգաչափ շնորհակալ էր   իրենց հույսերը վառ պահելու համար: Իսկ երեխաները` հույսով- հավատով լի պարտավորված զգացին, որ իրենց ուժերի ներածին չափով լավ կսովորեն, որպեսզի արդարացնեն մեր մարզպետի հույսերը և այսօր կուտակելով շատ գիտելիքներ, ապագայում իրենց գիտելիքները կծառայեցնեն ի բարօրություն և շենացում Սիսիանի, Սյունիքի:
Այդ երեխաների և իմ ուրախության համար շատ շնորհակալ եմ Լեռնահայաստան հիմնադրամին` հանձինս մեր շատ սիրելի մարզպետ Վահե Հակոբյանին,  աշխատողներին` Հասմիկ Թովմասյանին, Կատերինա Գաբրիելյանին, Աննային այդ բոլոր ծանր տոպրակները անշահախնդրորեն, առանց տրտնջալու տանել-բերելու համար, և մյուս բոլոր աջակիցներին, Ինչպես նաև ” ԿԱՄՔ” ԵՀԿ-ի կամավորներ Օֆելյա Բաղդասարյանին և Շամամ Գևորգյանին: Շնորհակալ եմ, որ դուք կաք, և Ձեզ բոլորիդ քաջ առողջություն և Աստծո զորությունը, որպեսզի միշտ լինեք այդպես հայրենասեր և հայրենանվեր:

Մարիամ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *