ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Scan1

Սիսիանի պետական քոլջի գրադարանում տեղի ունեցավ Հենզել Առաքելյանի «Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր քոլեջի գրադարանավարուհի Հասմիկ Ղուկասյանը: Բացման խոսքում վկայակոչելով Համո Սահյանի` Հենզել Առաքելյանի մասին ասված` «Սիրելի Հենզելին- ապականված աշխարհում պահպանած մաքո՜ւր, մաքո՜ւր, մաքուր մարդկայնության համար» խոսքերը`Հասմիկ Ղուկասյանը ներկաների ուշադրությունը միանգամից հրավիրեց այն իրողության վրա, որ շնորհանդեսի «մեղավորը», իրապես, Սահյանի գնահատականը վաստակած պատվարժան այր է, ինչը պատահական չէ: Ապա խոսելով հեղինակի բազմաթիվ գրքերից միայն այս մեկի մասին, գրադարանավարուհին նշեց, որ իր բնաշխարհին, իր երկիրն, իր հայրենիքին անվերապահ ու անմնացորդ նվիրված մարդը, սակայն, դեռեւս ըստ արժանվույն չի գնահատվել, եւ այս շնորհանդեսը համարեց Հենզել Առաքելյանի վաստակն ու ավանդը արժեւորելու, գնահատելու սկիզբը միայն: «Պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, ավելի քան 10 գրքի հեղինակ Հենզել Առաքելյանն ապրել ու մտահոգվել է Սիսիանի ամեն մի հոգսով, ամեն մի քարով: Այս գիրքը եզակի է իր տեսակի մեջ, պարունակում է հարուստ արխիվային նյութ, եւ կարող է սկզբնաղբյուր ծառայել Սիսիանի պատմամշակութային արժեքներով եւ բնության հրաշալիքներով հետաքրքրվողների համար»,-նշեց Հասմիկ Ղուկասյանը:

Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանը նշեց, որ, սովորաբար, մեծերը իրենց ժամանակշրջանում հասու չեն լինում հասարակությանը, չեն գնահատվում ըստ արժանվույն, սակայն ժամանակն ու սերունդները նրանց պահում են իրենց բարձրության վրա: «Հարգարժան պարոն Առաքելյանի յուրաքանչյուր ստեղծագործական միտք ամենամեծ նվերն է, ամենամեծ հարստությունն է Սիսիանի հոգեւոր-DSC07120մշակութային կյանքում: Իրավամբ, նա մեր օրերի մեծն է, եւ, համոզված եմ, նրա ամեն մի նոր ստեղծագործություն նոր ուժ է տալիս իրեն նորից ու նորից ստեղծագործելու սիսիանցիներիս համար` ի լուր, ի տես Հայաստան աշխարհի եւ համայն հայության»,-ասաց քոլեջի տնօրենը:

Իր խորին երախտագիրությունը հայտնելով Հենզել Առաքելյանին` Սիսիանը, հայրենի բնաշխարհն ու հայրենիքի մարդկանց հանրության սեփականությունը դարձնելու, անհոգեւոր մեր իրականության մեջ հոգեւոր արժեքը բարձրացնելու, գնահատելու եւ նրան անմնացորդ նվիրվելու համար` Արեւհատ Ամիրյանը նշեց, որ Հենզել Առաքելյանն իր գրքերով, հիրավի, Սիսիանի տարեգրությունն է ստեղծում, Սիսիանի պատմությունը, եւ հասարակական-քաղաքական գործչի, մտավորականի, լրագրողի, մարդու, հոգեւոր արժեքներ կրողի ու հանրայնացնողի նրա կերպարը դեռեւս նոր է բացահայտվում հանրության լայն շրջանակների համար, ու հույս հայտնեց, որ այս փոքրիկ շնորհանդեսը մեծ շնորհանդեսների սկիզբն է միայն:

Ազատամարտիկ Հրաչ Կարապետյանը նշեց, որ հայրենիքը սիրելու համար այն պետք է ճանաչել, ուսումնասիրել, տեսնել, իսկ Հենզել Առաքելյանի այս գիրքը համարեց հայրենասիրության, հայրենաճանաչության, հայրենագիտության եւ հայրենիքի հանդեպ սիրո խտացում, ինչը տալիս է այդ հնարավորությունը: «Գիրքը մեր հայրենիքի գեղեցիկ աDSC07119րտացոլումն է ամեն ինչով` նրա պատմությամբ, հմայքով, արժեքներով, բնությամբ, շնորհներով»,-ասաց Հրաչ Կարապետյանը, ապա պատմեց մեր օրերում հաճախ պատահող պատմություն այն մասին, որ 30 տարուց ավելի Ռուսաստանում բնակվող բարեկամի համար այս գիրքը դարձել է սեղանի գիրք: «Ես չգիտեմ` հայերեն կխոսի նա, թե` չի խոսի, բայց այս գիրքը նրան կսովորեցնի եւ ցույց կտա հայրենիքի տեղը, մեր գեղեցիկ հայրենիքի տեղը, մեր պատմությունը, մեր հերոսներին, մեր ճակատագիրը, մեր մեծերին, մեր հնությունները, մեր հրաշալիքները` սիրել տալով նաեւ հայրենիքը»:

Շնորհակալություն հայտնելով գրադարանավարուհուն եւ ուսանողներին`գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար` Հենզել Առաքելյանը նշեց, որ Սիսիանը պատմամշակութային հուշարձաններով եւ բնության շնորհներով հարուստ տարածաշրջաններից է, որտեղ հաշվառված են 300-ից ավելի պատմամշակութային եզակի հուշարձաններ` մասնավորաբար շեշտելով Կարմիր, Սյունի վանքերը, Աղիտուի մահարձանը, Շաքեի ջրվեժը, Զորաց քարերը, Ուխտասարը եւ այլ ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձաններ, որոնց մասին պարտավոր է իմանալ յուրաքանչյուր հայ եւ ամեն սիսիանցի: Խոսելով գիրքը գրելու շարժառիթների մասին, հեղինակը նշեց, որ այդ ամենը մի տանիքի տակ հավաքելուց, գրքի տեսքով հանրությանը ներկայացնելուց բացի նպատակ է ունեցել օգտակար լինել նաեւ Սիսիանի տարածաշրջանի բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին: «Երկրագիտություն» ընտրովի եւ նախասիրական առարկայի ուսումնանսիրության ժամանակ գիրքը ուսանողների համար կծառայի որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ:

Քոլեջի ուսանողները հատվածներ ներկայացրեցին գրքից, լուսապատկերով ցուցադրվեցին գրքում տեղ գտած պատմամշակութային եւ բնության հուշարձանների լուսանկարներ:

«Որոտան»

 

 

958 դիտում

2 մեկնաբանություն ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ հոդվածին

  1. Anna Ghukasyan -ը գրել է:

    Արևհատ ջան, գրեթե 10 գրքի հեղինակ Հենզել Առաքելյանը կարծում եմ դեռ չէր արժանացել նման գովասանքի,արժևորման… իսկ իր մաքրամաքուր տեսակից, այժմ մատների վրա կարելի է հաշվել… գովելի է Հասմիկի կազմակերպած միջոցառումը, թող այն շարունակական բնույթ կրի…)))

  2. Naira Ghukasyan -ը գրել է:

    Շնորհավորում եմ բոլորին, հանձինս հեղինակին այսպիսի գրքի լույս ընծայման համար, վաստակաշատ գրադարանավարուհուն և ուսանողներին բարձր մակարդակով միջոցառման կազմակերպելուն , թող նման միջոցառումները շարունակական լինեն:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *