Դասընթաց. Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները

Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները

Դասընթաց լրագրողների համար

Փետրվարի 5-7, Երևան

Փետրվարի 5-7-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) և  Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա <<Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները>> թեմայով դասընթաց լրագրողների համար (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ, ՄՆԿ գրասենյակ)։

Դասընթացը կվարի Conflict Intelligence Team հետաքննական խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը Ռուսաստանից։

Դասընթացի ծրագիրը մշակվել է Bellingcat-ի հետ համատեղ։ Մասնակիցները կծանոթանան CIT-ի կատարած հետաքննությունների օրինակներին, կսովորեն սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների ճշգրտման մեթոդները, կիմանան ինչպես ֆեյսբուքում ընդլայնված որոնում անել, ճշտել ֆոտոների և տեսանյութերի ներբեռնման մասին տվյալները, օգտվել տվյալների բաց բազաներից, փնտրել տեղեկություններ աշխարհագրական տեղանքի, փոխադրամիջոցների, մարդկանց, կազմակերպությունների մասին և կսովորեն գործնականում կիրառել ներկայացված գործիքները։

Դասընթացի նախնական օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ՝ mgrigoryan@mediainitiatives էլ․ հասցեին, համառոտ նկարագրելով, թե ինչու եք ուզում մասնակցել դասընթացին և ինչպես եք մտադիր կիրառել ստացած գիտելիքը։

Դիմելու վերջնաժամկետը 2019թ-ի փետրվարի 1-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանինmgrigoryan@mediainitiatives.am կամ Գայանե Միրզոյանին info@pjc.am  էլ.փոստի հասցեներով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​

Դասընթացը կազմակերպվում է «Հանրային լրագրության ակումբի» ՀԿ  «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *