ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ

Սյունիքի մարզի դատախազության տարածած մամլո հաղորդագրության համաձայն

Իրանի Իսլամական Հանրապետությա նքաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին, Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կմ-ում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի հետևանքով նրա վարած <Սկանիա> մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը թափվել է ճանապարհամերձ հողատարածք և Ողջի գետը:
Ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման և ձկների ոչնչացման հե­տևան­քով շրջակա միջավայրին պատճառվել է 4.235.000 ՀՀ դրամի վնաս:
Դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում` շրջակա միջավայրին պատճառված 4.235.000 ՀՀ դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է:


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Աննա Երվանդի Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամկետով:
Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Աննա Երվանդի Մկրտչյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում դատարանն ապացուցված է համարել, որ Աննա Երվանդի Մկրտչյանը իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքները և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. մայիսի 7-ի դատավճռով Աննա Երվանդի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:
Նշանակված պատիժը պամանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամկետով:

Ծանուցում.
Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված  կարգով`  դատարանի` օրինական ուժի  մեջ  մտած  դատավճռով:

Սյունիքի մարզի դատախազություն
22.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *