ԵՂԻՑԻ ԼՈՅՍ… ԵՒ ԵՂԵՒ… ԽԱՎԱՐ

Հունիսի 17-ը ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ մահվան օրն է


 

 

 

Դո՛ւ` 
    երկու տա˜ռ,
Դո՛ւ`
    հասարա˜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ`
    երկու տա˜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ`
    երկու տա˜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ`
    երկու տա˜ռ,
Ու ես, անգին,
Ինձանից ինքս վերանում`vorotan17062013_5
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների 
Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ`
      երկու տա˜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ եւ հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփս թափում, անտերանում,
Եվ կսկիծը ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ եւ գերանում…

Դո՛ւ` 
         երկու տա˜ռ,
Դո՛ւ`
        հասարա˜կ մի դերանուն…

17.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *