ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՔԱՂԱՔԸ . Բագրատունի ՍՏԵՓԱՆՅԱՆ

22882413_1883280911701397_71456649_o

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԱՐՏԱԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սիսիանի համայնքի ավագանու անդամի թեկնածու

Ծնվել է 1993 թ.-ի նոյեմբերի 25-ին Սիսիան քաղաքում: 2000-2010 թ.թ.-ին սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 2010-2015 թ.թ.-ին սովորել եւ ավարտել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիայի» բաժինը: Աշխատում է Սյունիքի մարզի «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում որպես մենեջեր:

2016 թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվել է Սիսիանի համայնքի ավագանու անդամ:

«Երբ հանրության ուշադրությանն արժանացած իմ առաջին գործն արեցի, 21 տարեկան էի, եւ բոլորովին չէի մտածում մտնել սիսիանյան հանրային-հասարակական կյանք: Բայց դրանից հետո Սիսիանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, ես էլ, շատերի նման, մտա ընտրապայքարի մեջ, ու, ստանալով 400 քվե, 2016-ի հոկտեմբերին դարձա Սիսիանի համայնքի ավագանու անդամ»,-ասում է Սիսիանի համայնքի ավագանու անդամի թեկնածու Բագրատունի 21557847_1427928020653796_2807220050641953995_nՍտեփանյանը: Գրեթե մեկ տարի Սիսիանի համայնքի ավագանու անդամ լինելը փոխե՞լ է վերաբերմունքը, պատկերացումները, ընկալումները սիսիանյան հանրային-հասարակական կյանքի հանդեպ մեր հարցմանն ի պատասխան Բագրատունին ասում է, որ ամեն օր եւ աընդհատ են պատկերացումները փոխվում, որովհտեւ անընդհատ փոխվում է ինքը` կյանքը, համամարդկային, հանրային, սիսիանյան հոգեւոր, բարոյական արժեքներն են, որ մնայուն են, իսկ դրանք պահպանելը եւ շարունակելը նոր սերնդի պարտքն է:

Անթաքույց հպարտությամբ է պատմում, որ քաղաքի բարձունքին խաչ է կանգնեցրել, ամայի տարածքում լուսավորություն, ջուր անցկացրել, աղբյուր կառուցել, հետո օգնել նույն տարածքի մերձակայքում գտնվող գերեզմաններ ջուր անցկացնելուն, որովհետեւ հանգուցյալների հարազատները երեք հարյուր մետր հեռավորությունից էին ջուր տանում իրենց հարազատների գերեզմանների ծաղիկները ջրելու: Մեղավորի նման էլ ժպտում է, երբ ակնարկում ենք նույն տարածքում գտնվող` Հայրենական մեծ պատերազմում զոհված սիսիանցիների հուշարձանի անջուր-անխնամ-անլույս վիճակի մասին, ապա հավաստիացնում, որ դա էլ է իր ծրագրերի մեջ, եւ մի օր էլ այդ մասին կիմանանք:

Բագրատունին ասում է, որ լավ երիտասարդություն կա Սիսիանում, ովքեր, իսկապես, մտահոգ են Սիսիանով, ովքեր ուզում են իրենց էներգիան, եռանդը, ջանքը եւ սերը ներդնել` Սիսիանում լավ բաներ անելու, նոր բաներ անելու, սիսիանցիների վերաբերմունքը փոխելու նախկին պատկերացումների հանդեպ: Ինչու է ընտրել հատկապես «Ես սիրում եմ իմ քաղաքը» կարգախոսը հարցին էլ ժպիտով է պատասխանում, ասելով` այդ ո՞ր սիսիանցին չի սիրում իր22519374_1459408834172381_7236873877218349442_n քաղաքը, բոլորն էլ սիրում են, եւ ամեն մեկն իր ձեւով է այդ սերը դրսեւորում:

Հանուն այդ սիրո` պատրա՞ստ է ավագանու նիստերի ժամանակ դեմ քվեարկել Սիսիանի համայնքի ղեկավարի այն առաջարկություններին, որոնք կհակասեն Սիսիանի եւ սիսիանցիների շահերին հարցին պատասխանում է ասելով, որ արդեն մեկ տարի է ` աշխատում են Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ, եւ այդ ընթացքում նրա կողմից չի եղել այնպիսի առաջարկություն, որն իր համակրանքին եւ համաձայնությանն արժանացած չլինի, ու, վստահ է, որ այդպես է լինելու նաեւ հետագայում, երբ բարով-խերով իրենք նորից կստանան համաքաղաքացիների եւ հայրենակիցների մեծ վստահության քվեն:

-Ավագանու անդամի դերը միայն ձեռք բարձրացնել-չբարձրացնելը չէ, համայնքի ղեկավարը միշտ պիտի հիշի, որ ավագանին իրեն հակակշիռ կառույց է, եւ հաշվի նստի այդ հանգամանքի հետ, այլապես ավագանու դերը եւ նշանակությունը ձեւական կդառնա,-ասում է Բագրատունին:

Երբ ակնարկեցինք, որ Սիսիանի բարձունքում իր տեղադրած խաչից եւ ընկերոջ` Սայադի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրից բացի առավել տպավորիչ եւ գեղեցիկ էր օրերս Սիսիանի քաղաքային գրադարանի բակում նրա տեղադրած «Քարե Այբբենարան» հուշաքարը, ժպտաց գնահատվածի ժպիտով, շնորհակալությամբ լի հայացքով, ասես ինքն էլ համամիտ էր մեզ հետ: «Ամեն աշխատանք իր հետաքրքրությունն ունի եւ իր իմաստը, եւ եթե իմ ընկերոջ հիշատակին իրենց բակում կառուցված հուշաղբյուրն ու Սիսիանի բարձունքին կանգնեցված խաչը առավելապես իմ անձնական հետաքրքրությունների տարածքում են տեղավորվում, ապա հուշաքար-գիրքը ավելի քան խորհրդանշական եւ 22552475_2062299820716463_417461669025915727_nխորախորհուրդ է: Այդ խորհուրդն ավելի տեսանելի, ընկալելի, բովանդակալից, իմաստալից դարձավ, երբ Օշականից, Սուրբ Մեսրոպի գերեզմանից բերված հողը խառնեցինք այն հողին, որտեղ տեղադրվեց հուշաքար գիրք-Այբբենարանը: Այս գաղափարը կյանքի կոչելուն ինձ օգնել է նաեւ Սիսիանի թիվ 2-րդ դպրոցի ուսուցչուհի Խոնարհ Գրիգորյանը` «Քարե Այբբենարանի» բացման հանդիսությունը վերածելով հայոց աստվածաշունչ այբուբենի ինքնատիպ տոնահանդեսի: Առաջին դասարանցիներն այստեղ կերդվեն, ամեն պահ անցուդարձողների աչքի առաջ կհառնի մեր ոսկեղենիկ, երկաթագիր, քարագիր այբուբենը: Ի վերջո` այն գրադարանի բակում տեղադրելը նաեւ գրքի, գրականության հետ կապի անքակտելիությունը ցույց կտա»:

Ասում է, որ նպատակներ դեռ շատ ունի, առաջիկայում Հացավանի դպրոցի բակում նոր հուշաքար է տեղադրելու, Սիսիանում` նույնպես: Եվ սա չի պայմանավորում միայն ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու հանգամանքով: Բայց գտնում է, որ ավագանու անդամ լինելը, սիսիանցիների վստահությանն արժանանալը ավելի կպարտավորեցնի իրեն, ավելի մեծ պատասխանատվությամբ կհամակի` իր ուժերը, հնարավորությունները, կարողությունները ծառայեցնել այն քաղաքին, որին սիրում է զավակի անկաշառ, անկեղծ եւ հարազատական սիրով: Հավատում է, որ նախորդ անգամ իրեն սվտահության քվե տվողների թվին կավելանան շատ շատերը, իսկ ինքը հուսախաբ չի անի ոչ մեկին, ինչպես որ չի արել նախորդ անգամ:

-Ես սիրում եմ իմ քաղաքը…

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

®

 

1,425 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *