ԵՍ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ ՍՈՒՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք

1-30

ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում հայրենիքի նկատմամբ իր սրբազան պարտքը կատարող սիսիանցի զինծառայող Դավիթ Սմբատի Օհանյանի մայրը` Ժանետա Հակոբյանը, անթաքույց ուրախությամբ ու մայրական գորովանքով մեզ հանձնեց այս շնորհակալական նամակը, որը, ի դեպ, ստացվել էր ոչ թե իր, այլ` Սիսիանի թիվ 3-րդ միջն. դպրոցի տնօրինության հասցեով: Փաստ, որը մեկ անգամ եւս հավաստում է, որ ընտանիքից բացի եւ ընտանիքից առավել սերնդի դաստիարակության գործում որքան մեծ է դպրոցի դերը, եւ որքան դպրոցն ու ընտանիքը միասին են ձեւավորում հայրենիքի իսկական զինվորին, երկրի արժանավոր քաղաքացուն եւ մարդուն:
Սիրով մեր ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լետենանտ Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ստորագրությամբ ստացված այդ նամակը:
Պաշտպանության բանակի շարքերում ծառայում է Ձեր դպրոցի շրջանավարտ Դավիթ Սմբատի Օհանյանը, որն իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ կատարում է բարեխղճորեն եւ նվիրվածությամբ: Նա լավ է տիրապետում զենքին եւ իր զինվորական մասնագիտությանը, անթերի է կատարում ծառայողական պարտականությունները, աչքի է ընկնում կարգապահությամբ եւ հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների բարձր կատարողականությամբ: Պաշտպանության բանակի հրամանատարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ձեր կոլեկտիվին եւ ծնողներին` հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար եւ վստահ է, որ բանակում նման երիտասարդների ծառայությունն ավելի անառիկ է դարձնում մեր հայրենիքի սահմանները եւ ապահովում մեր ժողովրդի անվտանգությունը:
Ցանկանում ենք առողջություն եւ ամենայն հաջողություններ` Ձեր հայրենանվեր աշխատանքում:

 

210 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *