ԵՎ ԴԱՌՆԱՄ ԿՐԿԻՆ ԳՈՎԱԲԱՆԵՄ… ԱԹԱՐԸ

«Մեր կյանքի խրոնիկան» շարքից


Խմբագրություն էր եկել մեր վաղեմի, վաղեմի հատուկ թղթակից Երջանիկ Վշտունին: Մենք ուրախ էինք, վաղուց չէինք հանդիպել: Ինքը` վշտացած: Պատճառը` գազի սակագների  բարձրացման մտահոգիչ լուրն էր:
Վշտից չմեռնելու համար` հորդորեց հումորով վերաբերվել: Հումորը տեղը պահելու համար առաջարկեց մրցույթ հայտարարել` ո՞րն է 21-րդ դարի մեր ժողովրդի «ամենաարդիական» վառելիքը թեմայով: may17-13-3Թեմայի վերնագիր անգամ առաջա  րկեց` «Եւ դառնամ կրկին  գովաբանեմ …  ԱԹԱՐԸ»: Քանի որ նախապատրաստված էր եկել, ծոցատետրից պոկեց եւ մեզ տվեց նաեւ իր «նյութը»:
Մեզ տրամադրած լուսանկարmay17-13-2ներն էլ նրանն են` կատարված տարբեր ժամանակներում:
Պարզվում է` Երջանիկ Վշտունին շատ հեռատես մարդ է եղել` որտեղ աթարի «շինություն» է տեսել, անտարբեր չի անցել ժամանակակից «գլուխգործոցի» կողքով: Մի օր պետք կգա: Եվ ահա` պետք է եկել:
Մինչ երեւաններում ակտիվիստները ցույց ու միտինգ կանեն գազի սակագների բարձրացման դեմ, մինչ հայոց բազմախոհ, փորձառու, խորագիտակ ու խորամիտ այրերը ծանրախոհ որոշումներ կկայացնեն դժվարություններ դիմակայողի` մեր իմունիտետը հերթական անգամ ճշտելու համար, մենք, ականջներս այնտեղից եկող լուրերին, ազդարարենք մեր մրցույթի սկիզբը եւ հետաքրքրությամբ սպասենք  մեզ ուղարկված լուսանկարներին, տեքստերին:
Այն կարող եք ուղարկել www vorotan@ list.ru հասցեով կամ` սույն հրապարակման համար նախատեսված մեկնաբանությունների բաժնում` vorotan.am էլ. կայքում:

ԳՈՎԱԿԱՆ ԳՈՎՔԻԴ ՄԵՌՆԵՄ…

may17-13-1Դեզ եմ դրել` խոտից չէ,
Ամրոց սարքել` քարից չէ,
Զորք հավաքել` զինվոր չէ,
Ասա  տեսնեմ` բա ի՞նչ է:
-Աթար, աթա՛ր պատվական,
Վառելիք` ավանդական,
Ապուպապից մեզ հասած,
Մեզնից հետո…Տե՛ր Աստված…
Գազը թանկ է, հոսանքը` թանկ,
Փայտը քիչ է, ածուխն ի՞նչ է:
Էսպես սիրուն դարսել եմ,
Ամռանն աջել-թարսել եմ:
Թեկուզ` վաղն էլ ձյունը գա,
Աթար վառիր, կա՛ ու կա…

Երջանիկներից` Երջանիկ Վշտունի
17.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *