… ԵՎ ՄԵՐ ԽԱՉԸ ՍՈՒՐ ԴԱՐՁԱՎ

Հայոց բանակ օրը՝ հունվարի 28-ին, Սիսիանի զորամասի 2-րդ զինավանի տարածքում  բացվել է «Ի հիշատակ հնոց եւ նորոց նահատակաց հայոց» մակագրությամբ խաչքար:

Խաչքարի տեղադրումը նախաձեռնել եւ հովանավորել է զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը: Խաչքարի հեղինակն է քանդակագործ, ենթասպա, 2-րդ զինավանի ճաշարանի պետ Կարեն Եսայանը, ով իր աշխատանքը նվիրել է ապրիլյան քառօրյայի ժամանակ հանուն հայրենիքի նահատակվածներին: Խաչքարն օծվել է Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր-Պարգեւ Զեյնալյանի ձեռամբ՝ օգնականությամբ զորամասի սարկավագ Իշխան Գեւորգյանի:

Բացման ժամանակ ելույթ են ունեցել նախաձեռնության հեղինակները: «Խաչքարը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր նահատակներին,-ասու16736269_1020199808124351_1726877722_nմ է Կարեն Եսայանը: –Նպատակ ունի հավերժացնել հայրենիքի համար անմահացած հայորդիների սխրանքը: Հուշաքարը իրենից ներկայացնում է խաչի եւ թրի միացում, եւ խորդանշում է հայրենիքի համար զոհված հերոս հայորդիներին: Խաչի ճառագող լույսը զույգ թեւերի տեսքով մխրճվում է հողի մեջ՝ խորդանշելով մերօրյա հերոսների սխրանքը, ովքեր ամուր կառչելով մայր հողին, կյանքի գնով պաշտպանեցին մեր երկրի սահմանները քառօրյա պատերազմում, եւ մեր խաչը սուր դարձավ…»,-նշում է Կարեն Եսայանը:

Սա հեղինակի երկրորդ նման աշխատանքն է: Առաջինը քանդակագործը նվիրել է Ջրվեժի զորամասին:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *