…Եվ մի տաներ զմեզ ի փորձություն

Երեկ Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կատարվել է աշակերտների կողմից կազմակերպված մոմավառություն՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին: Կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ՝ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Ընծայի հանդիսապետությամբ:

Մենք ցավում ենք կատարված ողբերգության համար, իսկ փոքրիկին ցանկանում շուտափույթ ապաքինում:

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

գրառումը՝ Darbas ֆբ էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *