ԵՐԲ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ ՈՐՈՏԱՑԻՆ, «ԱԼԻՔՆԵՐԸ» …ԼՌԵՑԻՆ

Սիսիանի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում ռազմագիտության ուսուցիչ էի աշխատում:

Դպրոցում կազմակերպած ռազմահայրենասիրական միջոցառումը մի անգամ ձախողվեց  ռադիոտեխնիկայի անսարքության պատճառով: Հիասթափությունը մեծ էր: Հետագայում նման դեպքերիցխուսափելու համար որոշեցի ձեռք բերել նոր սարքավորումներ և դպրոցում կազմավորել սիրողական երաժշտական խումբ: Իմ որոշման մասին հայտնեցի դպրոցի ավագ ջոկատավար Քնարիկ Ղևոնդյանին: Նա զարմացավ իմ խենթ որոշման վրա(այդ տարիներին դժվար էր սարքավորում գտնելը), բայց ուրախությամբ համաձայնվեց :«Մեր խենթության մասին» տեղեկացրեցինք նաեւ դպրոցի տնօրինությանը, եւ, ստանալով համաձայնություն, սկսեցինք մեր գործը: Հայտարարեցինք մրցույթի զարմանս մեզխմբի անդամ դառնալ ցանկացողների թիվը մեծ էր: Մեծ դժվարությամբ կատարեցինք ընտրությունը:

Երբ խումբը կազմավորվեց, հիմա էլ՝ փորձեր անելու տեղ չունեինք, դպրոցը երկհերթ էր, խմբի անդամները՝ լավ սովորող աշակերտներ, եւ մեր փորձերը պիտի չխանգարեին դասերին:

Մեզ տրամադրվեց պիոներ սենյակը, փորձերը նշանակվեցին շաբաթը երկու անգամ՝ դասերից հետո: Հիշեցվեց կարգուկանոնի մասին, պայմանավորվեցինք, որ անհարգելի բացակայությունները չեն ներվի… Որոշեցինք խումբը կոչել «Ալիքներ», եւ 1983 թվականի հոկտեմբերի մեկից Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցում սկսեց գործել «Ալիքներ»վոկալ-գործիքային խումբը:IMG_4499[1]

Երգերի ընտրությունը հիմնականում կատարում էի ես:Երգացանկում ընգրկված էին խորհրդային և հայ կոմպոզիտորների երգեր:Լեզուն հայերեն և ռուսերեն էր: Նվագում էինք նաև հանրահայտ
կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ:
Առաջին ելույթը, որը մեզ համար հաշվետու համերգ էր, կայացավ դպրոցում, գարնանային արձակուրդների ժամանակ, գրքի շաբաթ միջոցարմանը: Նույնիսկ նրանք, ովքեր թերահավատորեն էին վերաբերում դպրոցում վոկոլ-գործիքային խումբ ստեղծելուն եւ նրա հնարավոր հաջողություններին, մեծ զարմանք ապրեցին, իսկ իմ սիրելի տնօրեն Վանո Գրիգորյանի ուրախությանը չափուսահման չկար:Հիշում եմ՝միջոցառմանը ներկա Սիսիանի կենտրոնական գրադարանի աշխատողը, ով միջոցարման կազմակերպիչներից մեկն էր, խոստովանեց, որ Սիսիանի պատմության մեջ այդպիսի գրքի շաբաթ ոչ մի դպրոցում չէր կազմակերպվել…

Այդ տարիներին շրջանի մշակույթը և մշակութային կյանքը բազմակողմանի զարգացել էր: Ընդլայնվել էր կուլտ-լուս հիմնարկների ցանցը: Շրջանի մշակութային կյանքում իրենց ուրույն տեղն ունեին ժող. թատրոնը, ժողովրդական երգի-պարի անսամբլը, բազմաթիվ ինքնագործ գեղարվեստական կոլեկտիվներ: Եվ շրջանում կազմակերպված մրցութների, փառատոների ակտիվ մասնակիցների կազմում իր տեղն ուներ  թիվ 2 միջնակարգ դպրոցի «Ալիքներ» վոկալ-գործիքային խումբը: Խմբին բախտ է վիճակվել ներկայացնել շրջանը ինչպես մարզային, այնպես էլ՝ հանրապետական մրցույթներում, փառատոներում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, նվերների և միշտ մնացել երջանիկ պահեր ապրած յուրաքանչյուր սիսիանցու սրտում:

Անցել են տարիներ, կյանքն ամեն մեկին մի ուղղությամբ է տարել, բայց այն «խենթությունը», որ մենք արեցինք, մնաց անմոռաց, ու երբեմն-երբեմն խմբի կենսագրության մասին նկարները աչքի անցկացնելիս կրկին ապրում եւ վերապրում եմ «խենթ» լինելու այն բերկրանքը, որով ապրել են նաեւ խմբի մյուս անդամները:

«Ալիքներ» վոկոլ-գործիքային խումբը գրեթե անփոփոխ կազմով (Տիգրան Մկրտչյան՝ հարվածային գործիքներ (1983- 1984), Գոհարիկ Նազարյան՝ ստեղնաշար (1983-1984), Մարատ Մաթեւոսյան՝ռիթմ կիթառ (1983-1984), Արսեն Պողոսյան՝ բասս կիթառ (1983-1984), Մարգարիտա Առաքելյան՝ վոկալ (1983-1984), Արման Վարդանյան՝ հարվածային գործիքներ (1984-1988), Սիրան Բարսեղյան՝ ստեղնաշար (1984-1984), Աննա Զաքարյան՝ ստեղնաշար, վոկալ (1986-1989), Ալիկ Վարդանյան՝  ռիթմ կիթառ (1985-1989), Արտակ Սարգսյան ՝ռիթմ կիթառ (1985-1989), Աշոտ Գաբրիելյան՝ բասս կիթառ (1985-1988), Մարի Վարդանյան՝ վոկա լ(1985-1989), Լիլիթ Ասլանյան՝ վոկալ (1985-1989) ,Վարուժան Ավանեսյան՝  համերգավար, գործեց մինչեւ 1989 թվականը, մինչեւ մեծ ազատամարտի սկիզբ, երբ…

Երբ թնդանոթներն արդեն որոտում էին, մուսաները ստիպված լռեցին…

Վարդան ՄԿՐՏՉՅԱՆ
08/09/2014

Մեկ Արձագանքման ԵՐԲ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ ՈՐՈՏԱՑԻՆ, «ԱԼԻՔՆԵՐԸ» …ԼՌԵՑԻՆ համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *