ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՅՔ…

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի աջակցությամբ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում մասնակցային ժողովրդավարության կայացման հեռանկարները. կանանց ներդրումը» ծրագրի շրջանակներում Աշոտավանի MJA ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Կանայք եւ տեղական ինքնակառավարումը» թեմայով սեմինար, որն իրականացվել է «Խոշորացված համայնքներում` հարեւան բնակավայրերի կանանց համատեղ քաղաքացիական նախաձեռնությունների զարգացում եւ քաղաքական մասնակցության ընդլայնում» փոքր դրամաշնորհային ծրագրով: Սեմինարին մասնակցում էին ինչպես Սիսիան քաղաքի, այնպես էլ հարակից գյուղական բնակավայրերի կանայք, ովքեր որոշակի ներկայացվածություն եւ ներգրավվածություն ունեն համայնքային կյանքում եւ իրենց գործունեությամբ նպաստում են համայնքային կառավարմանը:

Սեմինարի ընթացքում խոսվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ապահովման,  համայնքների կառավարման գործընթացներում կանանց մասնակցության` որպես մասնակցային ժողովրդավարության կայացման նախադրյալների, գյուղաբնակ կանանց քաղաքական եւ քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավարությունների եւ այլ թեմաների շուրջ: Հետաքրքիր օրինակներով իրենց խոսքը լսարանին ներկայացրեցին պարապմունքավարներ Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության եւ սոցիալական ինովացիաների բաժնի պետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արմինե Մխիթարյանը եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի պատասխանատու քարտուղար, «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում մասնակցային ժողովրդավարության կայացման հեռանկարներ. կանանց ներդրումը» ծրագրի համակարգող Գայանե Մերոյանը, սեմինարի համակարգող, Սիսիանի համայնքի ավագանու անդամ Գալյա Հովհաննիսյանը:42851596_161793701395765_697893247426494464_n

Գայանե Մերոյանը նշեց, որ չորրորդ տարին է, ինչ Հայաստանի 7 համայնքում իրականացվում են փոքր դրամաշնորհային ծրագրեր, որոնց նպատակն է կանանց հնարավորությունները ընդլայնելու միջոցով խթանել բնակչության մասնակցությունը տեղական եւ համայնքային ինքնակառավարմանը: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս համայնքներում բարձրացնել կանանց իրազեկվածությունը, հարստացնել նրանց գիտելիքները, ինչի արդյունքում կանայք ձեռք են բերում որոշակի հմտություններ` համայնքների կառավարմանը մասնակցելու: «Յոթ ծրագրերից մեկն իրականացվում է Սիսիան համայնքում: Այս ծրագրերի շրջանակում իրականացվում են տարբեր կրթական միջոցառումներ, սեմինարներ, կլոր սեղաններ, քննարկումներ, համաժողովներ, որտեղ կանայք ստանում են գիտելիք եւ տեղեկատվություն իրենց իրավունքների եւ հնարավորությունների, մասնակցության ձեւերի եւ նախաձեռնություններով հանդես գալու մասին»,-ասաց Գայանե Մերոյանը` հավելելով, որ Սիսիանի տարածաշրջանի Տորունիք եւ Հացավան համայնքներում արդեն իրականացվել են նմանատիպ ծրագրեր: Տիկին Գայանեն նշեց, որ սեմինարը արդյունավետ էր, ակտիվ, մասնակիցները բավականին շահագրգռված էին, հետաքրքրված եւ ձգտում էին նոր գիտելիք, նոր տեղեկատվություն ստանալ, որը կկիրառեն կյանքում, ինչը կլինի ամենալավ արդյունքը:

Սիսիան համայնքի ավագանու անդամ, սեմինարի համակարգող Գայլա Հովհաննսիյանը շնորհակալություն հայտնեց եւ սեմինարի նախաձեռնողներին եւ մասնակիցներին, ակնկալիքով, որ մեր բնակչները իրազեկվում են ոչ միայն իրենց իրավունքների, այլեւ` պարտավորությունների մասին: «Մենք ցանկանում ենք որոշակի գիտելիքներ տրամադրել մեր բնակիչներին, որ կարողանան իրենց եւ իրավուքնները, եւ պարտականությունները ճիշտ իրականացնել, ավելի ակտիվ մասնակցել հանրային լսումներին, տիմ կառավարման գործընթացին, համայնքապետարանի որոշումների կայացմանը»,-ասաց Գալյա Հովհաննիսյանը` շեշտելով, որ ոչ միայն որպես համայնքի ավագանու անդամ, այլեւ` համայնքի բնակիչ, շատ կցանկանար, որ համայնքի բնակչությունը ոչ միայն պահանջատեր լինեի, այլեւ միանա իրեն` միասին իրականացնելու համայնքային կարեւոր ծրագրեր:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *