ԵՐԳԻՐՍ ԵՐԳԻՐ Ա, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՎԸ ՉԵՆ….

Սիսիան քաղաքում զբոսայգի չկա՝ ոչ երիտասարդական, ոչ էլ՝ մանկական: Ամբողջ տարածքը վաճառված է: Հետաքրքիր է՝ պետական մարմինները «կուրսի» ե՞ն դրանից: Եթե այո, ապա ինչո՞ւ են թույլ տվել նման կարգի օրինախախտում,իսկ եթե ոչ, որտե՞ղ էին, թե՞ համատեղ են կիսել այդ գումարը և աչք փակել անօրինականության վրա: Երեխայի հետ չգիտես ուր գնաս զբոսնելու. Ոչ այգի կա, ոչ էլ՝ հարմար տարածքներ.. Ընտրություններից առաջ քաղաքպաետը խոստացավ, թե կասֆալտապատի, խոստացավ վերանայել անցյալում իբր թե «կիսատ» թողած որոշ գործեր. Արդեն երկրորդ անգամ վերընտրվեց, բայց չտեսանք խոստման մի որոշ տոկոսը: Կամուրջով տանող ճանապարը, որ կիսում է Որոտանը և մյուս ափը, մայթեզրը՝ խոտածածկվել է, խոտերը քիչ է մնում փաթաթվեն մարդկանց, «զբոսայգու» մետրից ավել խոտեր են, ամբողջը՝ կեղտոտ, մի փողոց է իբր թե մաքուր, հրապարակը և հարակից մի երկու փողոց, իսկ մնացածը թողնված բախտի քմահաճույքին. վախենում ես երեխային «կարուսել» տանել, ահավոր անմխիթար վիճակ է….2012_92 Ես չգիտեմ քաղաքապետը ինչպես է աշխատում, ինձ չի էլ հետաքրքում, թե որքան փողերի լվացում է արվում, դա Աստված և իր հետ այդ կեղտոտ գործը կիսողները կիմանան, բայց այն, որ զբոսայգի չունի Սիսիանը, դա ցավալի է…Եվ զբոսայգիներից մեկը իբր թե կրում է Կարեն Դեմիրճյանի անունով, եթե մտնես, կփախչես, մյուսը,կարծեմ, Վազգեն Սարգսյանի անունով են վերանվանել, մարդիկ կան, որ նույնիսկ չգիտեն էլ… Տեղի բնակիչներից հարցնում ես, կա՞ մանկական զբոսայգի Սիսիանում, խնդում են վրադ… և ասում. «խոմ միամիտ չե՜ս… Ծաա՜ախվաաա՜ ծա բալես, բան չթողին… Երևանում ծախված է ամեն ինչ, Սիսիանում էլ` խանութների համար ծախել են, որ խանութ -մանութ սարքեն, բան չեն թողել, վաղը կարողա մայթով քայլենք միամիտ, ասեն էստեղով մի քայլի, սա էլ է ծախված…»: ԷԷԷ՜Էհհհհհ… մեխկ են ժողովուրդը…Շաա՜ատ մեխկ.. Երգիրս երգիր ա, իշխանությունները լավը չեն…. Խոստանում եմ՝ հաջորդ վերադարձին նկարել այդ զբոսայգիները և ֆբում տեղադրել…

Էլիզա Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումը
Լուսանկարները՝ «Որոտանի»
06.08.2014թ.

2012_95 2012_94

 

Մեկ Արձագանքման ԵՐԳԻՐՍ ԵՐԳԻՐ Ա, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՎԸ ՉԵՆ…. համար

  1. sisiantsiner@ uxxamit xelatsi u ashxataser joxovurd en mite chen karoxanum irents iravunkner@ pashtpanel?Ayd apush Axasun xaytarakel kanants uxarkum e banak isk ink@ paxni//?Vaxkot davatchan ay dra nmannern en vor kortsanum en irents hayrenik@ u ayd apush@ kaxakapet e//? Nran datel e petk miayn ayd artahaytutyan hamar voxormeli…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *