ԵՐԵԽԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ ՏՈՒՆ ՏԱՆԵԼԻՍ ՀԱՐՑՐԵՔ ՈՉ ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԵՐԵԼ, ԱՅԼ` Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵԼ…

Սիսիանի թիվ 2 մանկապարտեզում Սուրբ Հարության կամ` Զատկի տոնին նվիրված միջոցառումը, ինչպես իր ողջույնի խոսքում նշեց նախակրթարանի տնօրեն Զվարթ Հովսեփյանը, հայեցի դաստիարակության բաց դաս էր, որի նպատակը մանկապարտեզահասակ տարիքից երեխաներին Հայ Առաքելական եկեղեցու տոներին, դրանց խորհրդին հաղորդակից դարձնելն ու ծանոթացնելն է: Թեեւ Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցին այս տարի նշել է ապրիլի 1-ին, ապրիլի 5-ին երեխաները նախակրթարանում այն ներկայացրեցին միջոցառման տեսքով: Թոթով լեզվով հնչեցրեցին Տերունական աղթոքը, պատվիրանները, Զատիկին պատրաստվող եւ մատուցվող ուտեստները: «Տարեկան 40 երեխա Հայր Մերը սովորած է հրաժեշտ տալիս մանկապարտեզին»,- ասաց տնօրենը, հավելելով, որ թեեւ իրենք են երեխաներին սովորեցնում, բայց իրենք էլ նրանցից սովորելու շատ բան ունեն: Տնօրենը շնորհակալություն հայտնեց Սիսիանի համայնքապետարանին` մանկապարտեզների նկապտմամբ նոր մոտեցում, հոգատար վերաբերմունք ցուցաբ30007235_1299058636905402_2010072615_nերելու, խաղալիքներով, անհրաժեշտ այլ նյութերով ապահավելու համար, միաժամանակ շնորհակալություն հայտնեց Վորլդ Վիժն կազմակերպությանը, որը նույնպես տեսադաշտում է պահում մանկապարտեզներին ոչ միայն խաղալիքներ նվիրելով, այլեւ ծնողական, աշխատանքային, լրատվական կենտրոններում իրականացվող հսկայական աշխատանքով:

Միջոցառմանը ներկա Վորլդ Վիժն գրասենյակի` մարզի առողջապահական ծրագրերի համակարգող բժշկուհի Անիկ Գրիգորյանը, չթաքցնելով միջոցառումից եւ երեխաներից ստացած տպավորությունը, կարեւորեց հատկապես այս տարիքի երեխաների հետ տարվող աշխատանքը, մասնավորաբար նշելով, որ մարդու, անհատի ձեւավորման հիմնաքարային տարիքը 0-5 տարեկանն է, եւ հորդորեց ծնողներին ավելի շատ զբաղվել իրենց երեխաներով, ավելի շատ կարդալ նրանց համար, ավալի շատ սովորեցնել, որովհտեւ այս տարիքում բաց թողածը հետագայում դժվար է 30007511_1299058753572057_1972804242_nվերականգնել կամ լրացնել: «Երբ ձեր երեխաներին վերցնում եք մանկապարտեզից, հարցրեք ոչ թե ի՞նչ է կերել այդ օրը, այլ` ի՞նչ է սովորել»,- նշեց բժշկուհի` նշելով, որ երեխաներից բացի, դասընթացներ կիրականացվեն նաեւ նախակրթարանների տնօրենների, դաստիարակների համար: «Մեր բոլոր դասընթացներն ուղղված են նրան, որ փորձում ենք ծնողներին սովորեցնել, թե ինչ պետք է սովորեցնեն երեխային: Զրո տարեկանը նույնիսկ շատ կարեւոր է: Թյուր կարծիք է, որ մտածում եք, թե երեխան չի լսում, չի տեսնում, չի խոսում, չի հասկանում, բայց մենք ասում ենք ամեն ինչ սկսվում է հենց հղիությունից եւ շարունակվում է մինչեւ 5 տարեկանը»,- շեշտեց բժշկուհին:

Գեղեցիկ, հետաքրքիր եւ ուսուցողական այսօրինակ միջոցառում կազմակերպելու համար ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Կարինե Վարդանյանը` աստծո հովանավորությունը հայցելով հայ մանուկներին, հայ ազգին եւ սահմանում կանգնած հայ զինվորին:

Սեփ. լրատվություն

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *