ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ՄԵԾԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄՈՏԵՆԱԼ ՄԱՏԱՂԻ ՍԵՂԱՆԻՆ

Երիտասարդության օրվա առթիվ Սիսիանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին երիտասարդական քայլերթ էր կազմակերպվել Շաքեի ջրվեժ:

Այդ օրը, բնականաբար, ջրվեժը մի քանի ժամով «գործել է» իր բնատուր՝ ջրվեժ կարգավիճակով, եւ երիտասարդներին արված մեծ «զոհաբերությամբ» ջրվեժի «սեփականատեր» Սիսիանի քաղաքապետը, զգալի վնաս հասցնելով իր մասնավոր գրպանին, մի ամբողջ օր «շռայլորեն անվճար ջրվեժ է նվիրել» նրա իսկական տերերին՝ երկրի քաղաքացիներին:

Առաջնորդվելով իր «բարեգործական» նկարագրով՝ նաեւ մատաղ է մատուցել, հավանաբար, իր 10596151_352878898195316_391910791_n«պայծառակերպության», իր ճակատին խարանված եւ քաղաքապետի իր կենսագրությանը անջնջելիորեն դաջված քրեական շառ ու փորձանքներից «համաներմամբ» պրծնելու համար, հույսով, որ մատաղը թշնամություն է հարթում, խռով սրտեր հաշտեցնում, փակ դռներ բացում, որ տրվում է անգամ՝ թշնամուն, եթե մատաղատերը իր ճանապարհին նրան էլ է հանդիպում:

Լինելով մատաղի արարողության կազմակերպիչ, հեղինակները, հավանաբար, գիտեին, որ մատաղը բաժանվում է առաջին պատահածին, աղքատին, կարիքավորին, կարոտյալին, որովհետեւ «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան»:

Սակայն Սիսիանի քաղաքապետի կազմակերպած այս միջոցառումը էքսկլյուզիվ չէր լինի, եթե չլիներ… այնքա՛ն էքսկլյուզիվ, ինչից սարսռացել ու կարկամել են անգամ միջոցառման մասնակիցներն ու ներկաները.

Սիսիանի  քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյան օրվա հյուրերին, պատվիրակներին անուն առ անուն մատաղի սեղանի մոտ հրավիրելիս միկրոֆոնով հայտարարել է, որ… սեղանին չմոտենան սիսիանցի մեծերն ու երեխաները…

Հ.Գ. Անաղուհաց քրդի շուն լսել էինք, բայց… մատաղ եղծո՞ղ…

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ
17.08.2014թ.

29 մեկնաբանություն ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ՄԵԾԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄՈՏԵՆԱԼ ՄԱՏԱՂԻ ՍԵՂԱՆԻՆ հոդվածին

  1. СУРЭН says:

    БА ДА ЕЭХАВ МАТАХ ДА ЕЭХАВ УТУШ ХМУШ ЗХУМ МАТАХН НРА АМАРЭ ВОР БАЖАНВИ КАРИКАВОРНЭРИН АТКАПЭС ЕЭРЭХАНЭРИН ЦЭРЭРИН ДЗЭР ЭСПЭС КОЧВАЦ МАТАХН АСТЦО МОТ АННДУНЭЛИЭ ЗХУМ ЛИНИ КТНЭРИЦТ ГА

  2. Xi iranc uteliqn kpakaser te petqa bacumn iranq skseyin…inchvoraye et shnorhq chi vor mer hay azgna cucaberum erexaneri u mnacaci mot..etel orinaka carayum nuyn banery sovorelu u krknelu…

  3. Մատաղն Աստծու՛ց պիտի ընդունելի լինի. ինչու? բարկանալ: ՈՒրեմն՝ դա ,,հատուկ մարդկանց համար,, խրախճանք էր, բայց ՄԱՏԱՂ անուն տալը…???

  4. Շաքիի ջրվեժն ազգային արժեք չէ, չէ՞. միայն Հայաստանում կարող է փակովի-բացովի ջրվեժ լինել…

  5. ՊԻՂԾ ՄԱՏԱՂ՝ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՊՂԾՎԱԾ ՋՐՎԵԺԻ ՊԻՂԾ ՀԵՂԻՆԱԿԻ ՊԻՂԾ ՁԵՌՔՈՎ

  6. Հրավիրովի քեֆ է եղել, ինչ մատաղ

  7. Էս որակից ոնց եմ զզվում…ինչքան էլ շատ կան և հհկ-ում և բհկ-ում…
    փուֆֆֆֆֆֆ…

  8. Երևի դաստիարակություններդ թույլ չի տվել համապատասխան , արժանի պիտակներ կպցնել / առանց սարկազմի / , “որակ ” , “փուֆֆֆֆֆֆ…” : Միայն “անաղուհաց քրդի շունն ա ” մի քիչ համապատասխանում նման պոռնիկի ծնունդներին : Լավ , ես էլ մի քիչ դաստիարակություն ունեմ , էսքանն էլ բավական ա :

  9. Ներողամիտ թող լինի հոդվածագիրը եթե կասկածամտորեն վերաբերվեմ այս պատմությանը, բայց եթե այդպես է ապա այդ ճաշը մատաղի հետ կապ չի ունեցել քանի որ մատաղը հենց այդ ծերերի ու երեխաներին բաժանելու համար է, այլապես մատաղ անողը մտածելու բան ունի…

  10. Դա մատաղ չի եղել, սապոնվելու հերթական տրյուկ է, ամոթ է, մատաղը ղարիբի, աղքատի պետք է առաջուց բաժանվի:

  11. փացածների որջ`շփացածների խրախճանք…անունն էլ` ”մատաղ”

  12. Այ քեզ բան. չեմ հավատում, որ էդպիսի հայ լինի, կամ էլ դա մատաղ չի եղել:

  13. Միթե այսպիսի գծուծ, վռռշիկ ոչնչությունը մարդ արարած է։ Գողացել է ժողովրդի ունեցքվածն ու իրենց նվիրված բնությունը։ Այս գող ու ավազակը դեռ համարձակվում է երեխաներին, տարեցներին առգելել մատաղին մոտենալ։ Անիծված մարդ , անիծված մատաղ։ Այ չարագործ, Միևնույնն է, Աստված պատժելու է արածներիտ համար !!!!

  14. Առաջին հերթին , էդ Աստծո , Բնության կոմից պարգևած , ժողովրդի , ազգի սեփականությունն ու հպարտությունն համարվող Շաքիի ջրվեժը աճուրդ հանողի մաման պետք է լացացնել , ջրվեժը պետք է վերադարձնել ժողովրդին , դա ինչ որ մի պանիրի , կամ լամպերի գործարան չի , դա հանրային սեփականություն ա : Եվ ինչ որ մի միաբջիջ չի կարող ասել , թե ներդրումներ ա , արել , փող ա ծախսել : Միայն անօրինաբար կլպել ա ժողոփվրդին , հլա պտի էդ փողերը հետ տա և հատուցի նաև հասցրած բարոյական վնասի համար :

  15. Մեր անտարբերությունն է ծնել այս բորենիներին․․․․

  16. Arus Avagyan says:

    es kasei amot amboxj sisiani eritasardnerin ovqer amen tari gnum en ayntex 12ogostosi bayc chen payqarum gexeckuhun arzatagrelu.teseq ,,kuyr.. eritasardner te inchpes en ogtagorxum dez.

  17. kaxakapet@ sarern u dzorer@ der tchi sepakanachnorhel?Amot eamot e ankucht agah ….

  18. Սուրբ մատաղի խորհուրդն էլ եղծվեց ,,,

  19. ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան

  20. ed mataxy el ynduneli chi lini,arachiny cerern u erexanery piti utein

  21. Janna Yan says:

    գոնե մսից կշտացել է?????????????????????????????

  22. ,,elitar,, harsaniqnerin hajordecin ,, elitar mataxner@,, . Verevn Astvac ka, qtneric galu e

  23. Sisian@ Hayastani poqracvac modeln e: Shnnorhakal em dzer hogecav hodvacneri hamar!

  24. Ամոթ հազար ամոթ երբ են կշտանալու էտ էլ կերեք սոված եք կերեք կերեք կշտացեք մեծերը ու փոքրերը պետք է նայեն թե դուք ոնց եք ուտում . Է ոնց նայում Վուրգ Ոսկանյանի ու մյուս տղերքի կարիքը ինչքան կա որ էտ արգելքից հետո սոված լինեն ամբողջ կյանքում դե տղերքը չկան մյուս տղերքն էլ մենակ են մնացել դե տվյալ դեպքում էլ սենց պետք է լինի մատաղի համար սովորական հաց ուտելն էլ …

  25. zaven says:

    Ինչպե՞ս ԵՐՋԱՆԻԿ լինես ՎՇՏՈՒՆԻ, Երբ մատաղն իր խորհուրդը չունի։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *