ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԽՈՏՀՈՒՆՁՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է …

Երբ քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանների տեղը խոտանոցներ սարքեցին, երբ քաղաքի կենտրոնական հրապարակի ծաղկանոցները խոտանոցներ սարքեցին, երբ Երեւանյան զբոսայգու վարդանոցները խոտհարքներ սարքեցին, քաղաքում մեծացավ խոտային հոգեբանությունը…

Երբ երիտասարդականի անվան տակ տաշի-տուշիների, քեֆ- ուրախության ղողանջներում անհայտ-անհասցե-անհետք փոշիացավ առաջին երիտասարդական մայրաքաղաքին տրված 60 միլիոն դրամ գումարը, կարճ ժամանակ անց մոռացության քողի տակ թաղվեցին երիտասարդականն էլ, երիտասարդների երազանքներն էլ, ու շախով-շուխով, մատաղ-խորովածով, զուռնա-դհոլով, կամերաներով-լուսանկարչականներով, պաչ-պռոշտիով Սիսիանի մարզադաշտի մոտ, մայր կամրջի հարեւանությամբ, հավերժական ճահիճների ու կանալիզացիայի մշտնջենական բուրմունքների մեջ հիմնադրված Երիտասարդական այգին էլ կամաց կամաց վերածվեց… խոտհարքի:

Բայց կային միամիտներ, որ հավատացին Սիսիանում հանգստի գոտի ունենալու, մի հարմարավետ վայրում մի քանի րոպե նստել-հանգստանալու երազանքին, եւ՝ մե ծափ զարկին, մե պար եկան, մե տարայ-նանայ արին, մե հուռա-հուռա կանչին…

Հու՜ռա՜, հուռա-հուռա՜, քաջ Նժդեհի սուրը շողշողա՜… Վայ, ներեցեք, շեղվեցի թեմայից…

Երեկ ասի՝ մի գնամ էդ այգում մի երկու րոպե նստեմ-հանգստանամ, մի երկու րոպե կտրվեմ երեւանյան դեպքերից, ինքս ինձ հետ մնամ, ու փիքր անեմ մեր աշխարհքի բաները… ու տեսա, ի՜նչ տեսա՝ խոտհունձն այնտեղ արդեն բարեհաջող ավարտվել է: Խոտը հնձվել- հավաքվել է, մի քանի տեղ կիտվել: Սպասում են տուկավատին: Մտածեցի, մտածեցի, թե քանի խուրձ խոտ է պետք ոմանց՝ երջանիկ լինելու համար… ենթադրեցի, որ մոտավորապես մի երկու տասնյակ խուրձ կլինի: Անձրեւները ժամանակին եկել են, գարշահոտի ու ճահճաբույրի պատճառով մարդ ու իսանի ոտք չի կոխել այգու «կուսական տարածք», խոտածածկն էլ չէր տուժել՝ փառք աստծո…Հունձքն առատ էր… Ու ինձ էլ ոչինչ չէր մնում անել, բացի գրելուց՝ եւ կեցցե այն Սիսիանը, որտեղ զբոսայգիները խոտհարքներ են, եւ կեցցե այն Սիսիանը, որտեղ շատրվանները հողով լցնում-ծածկում-խոտանոց են դարձնում, եւ կեցցե այն Սիսիանը, որտեղ ծաղկանոցները խոտանոցներ են դարձրել, եւ կեցցե այն Սիսիանը, որտեղ ոմանք իրենց երջանիկ են զգում զբոսայգիներից մի քանի խուրձ խոտ քյար անելիս՝ փառաբանելով այդ հոգեբանությունը…

Հո՜ւռա՜, հուռա-հուռա՜, քաջ Նժդեհի սուրը շողշողա՜… Վայ, ներեցեք, շեղվեցի թեմայից…

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ

21.07.2016

 

7 մեկնաբանություն ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԽՈՏՀՈՒՆՁՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է … հոդվածին

  1. greta says:

    Jivani patcharov a zbosaygu taracqy chahich u garshahot…

    greta. Email: gretatunyan@mail.ru

  2. Siranuysh Yeghiazaryan says:

    Քաղաքապետ ունեք աշխարհը չունի.

  3. Երբ սիսիանցին մի օր որոշի, որ ինքն է տերը այս քաղաքի, ամեն ինչ կփոխվի…..

  4. Siranuysh Yeghiazaryan says:

    Բա ձեր քաղաքապետը……. հզոր

  5. որքան ճիշտ եք! բայց նման օր չի գա.

  6. Gayane Tadevosyan says:

    Shat dipuk eq nkaragrum…cavali e, bayc iroxutyun e.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *