Երկու օր առաջ Սյունյաց աշխարհում էի, Սիսիանում

Երկու օր առաջ Սյունյաց աշխարհում էի, Սիսիանում: Էդ հող ու ջրի արժանավոր զավակի` տաղանդավոր նկարիչ լուսահոգի Զաքար Խաչատրյանի տանը, որը շուտով կբացվի որպես Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ:
Շրջում էի արդեն վերանորոգված սենյակներում, մտքում զրուցում Վարպետի հետ, հիշում, երբ իր 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսն էինք կազմակերպում: Պատանեկան ինչ խանդավառությամբ ու պատասխանատվությամբ էր մոտենում ցանկացած հարցին, հոգնել չգիտեր, աչալուրջ հետևում էր, թե ինչպես եմ էքսպոզիցիան կազմակերպում: Ես էլ փորձում էի իր սրտով, խորհուրդներով առաջնորդվել: Միշտ առույգ, ժպտերես, հումորը՝ անպակաս խոսք ու զրույցում:
Հիմա, երբ մեր սիրելի Վարպետը այլևս հավերժության մեջ է… կրկնակի է պատասխանատվությունը: Մտքում պատկերացնում էի, եթե հիմա այստեղ լիներ….
Բծախնդի էր յուրաքանչյուր հարցում, ինչը որ վերաբերվում էր իր գործերի ճիշտ ներկայացմանը: Է’հ, Վարպետ ջան, ինչքան պիտի նեղվեիր, ցուցումներ տայիր բանվորից սկսած մինչև մեխ խփողին, բացատրեիր, որ չի կարելի, էդպես չեն անում, կոկիկ ու սիրուն են գործը անում…
Մտքերով շատ գնացի…

Զախար Ավագիչ ջան, լույս իջնի գերեզմանիդ…

Hasmik Ginoyan-ի ֆեյսբուքյան գրառումը

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *