ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հունվարի 21-ին Սանկտ- Պետերբուրգում իր երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր ժամանակների նշանավոր նկարիչ, հայ վերջին իմպրեսիոնիստ, ՀՀ եւ ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ մեր հայրենակից Զաքար Ավագի Խաչատրյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Զաքար Խաչատրյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Նկարչի աճյունը Սանկտ-Պետերբուրգից տեղափոխվել է Երեւան:

Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Սիսիանի՝ Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի անվան տուն-թանգարան

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *