Զինկոմիսարիատների մասին որոշումները հետաձգվել են մինչև հունիսի 21-ը

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև հունիսի 21-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել էզինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող աշխատակիցներին«Արմենպրես»իհաղորդմամբ՝ Միրզոյանը նշել է, որ լուծումն այնպիսին պետք է լինի, որից կշահի թեպետությունը, և թե զինկոմիսարիատների աշխատակիցները: «Այդ բարեփոխումը բանակաշինությանը միայն օգնելու է, դրանից  բանակն ու պետությունը շահելու է և  դա օգուտ է մեզ բոլորիս: Եկեք այդ գործընթացին բացասաբար չվերաբերվենք»,-աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է փոխվարչապետը:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ խնդրի լուծումները լինելու են փոխզիջումային«Հարցը կքննարկվի նաև կառավարության նիստի ընթացքում»,տեղեկացրեց Միրզոյանը:

Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զինկոմիսարիատի աշխատակիցներին ընդունել է նաև ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության ևդիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Ապա նրանց հետ հանդիպել են գլխավոր զինվորական կոմիսարն ու պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հանձնարարել է շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքներըՆախարարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավորշտաբից փոխանցվում է ՊՆին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝  20 աշխատողներից՝  երկուսը։

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, armenpress.am 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *