ԶԻՆՎՈՐԸ՝ ՈԳԻՆ ԵՐԿՐԻ

18678803_1896497660621081_737789889_n

ՀՀ ՊԲ N զորամասից իրենց որդու՝ Տիգրան Ամիրջանյանի բարեխիղճ եւ պարտաճանաչ ծառայության մասին ստացած նամակը խանդավառությամբ է լցրել սառնակունքեցի հարազատների, հատկապես՝ Տիգրանի ծնողների՝ Սուրեն Ամիրջանյանի եւ Վարդիթեր Ալլահվերդյանի սիրտը: Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի քարտեզագիտության բաժնի եւ դրան զուգահեռ՝ անվտագության միջազգային հատուկ ակադեմիայի ուսանող Տիգրանը ամենայն լրջությամբ եւ խորությամբ է պատկերացնում հայ զինվորի եւ հայոց բանակի դերը մեր երկրի եւ մեր հայրենիքի անվտագության գործում, ուստի եւ նույն պատասխանատվությամբ կատարում է զինվորի իր պարտականությունները: Ուսման առաջատարը նաեւ բանակում է առաջամարտիկ: Տիգրանի բոլորանվեր ծառայությունն աննկատ չի մնացել զորամասի հրամկազմի աչքից, ու հրամանատար գնդապետ Հ. Թեւոսյանը, խորին հարգանքով եւ երխատագիտությամբ, շնորհակալական նամակով իր գոհունակությունն է հայտնել Տիգրանի ծնողներին: «Դուք աներկբայորեն կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը եւ բարեխղճորեն կատարել հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Հայրենյաց պատվի զինվորը լինելու պատրաստակամության դարբնոցը, անկասկած, ազգային արժեհամակարգը կրող սիրով, միությամբ, առաքինությամբ, հավատարմությամբ առաջնորդվող Ձեր հայկական ամուր ու ավանդապաշտ ընտանիքն է»,-գրված է նամակում:

Բարեխիճ եւ կարգապահ ծառայության համար Տիգրան Ամիրջանյանը ՀՀ ՊՆ նախարարության կողմից պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Բարի ծառայություն, հայրենիքի պատվար ու պաշտպան, հայրենիքի ոգի ու վահան զինվոր:

«Որոտան»

 

1,512 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *