Զոհված պայմանագրային զինծառայողը Անգեղակոթից էր

 

Նախիջեւանի եւ ՀՀ Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կատարված ակտիվ մարտական գործողության ժամանակ զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը:

Արման Եփրեմյանը ծնվել է Անգեղակոթ գյուղում` 1987 թվականին: Համեստ, պարկեշտ, ազնիվ վաստակով իր հանապազօրյա հացը վաստակող 28 ամյա երիտասարդն ապրում էր ծնողների, կնոջ եւ երկու երեխաների հետ Անգեղակոթում: Փոքր երեխան ընդամենը ինը ամսական էր:

Թեպետ մարտական գործողության ժամանակ  հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, բայց թե անգեղակոթցիները, թե բոլորը սրտի մեծ ցավով եւ ափսոսանքով են ընդունել ծանր լուրը: Մի սյուն պակասեց հայկական ընտանիքից: Սա բոլորիս ողբերգությունն է :

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:

Անգեղակոթիս լուսաբացը այսօր ցավոտ էր…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Անգեղակոթ

6 մեկնաբանություն Զոհված պայմանագրային զինծառայողը Անգեղակոթից էր հոդվածին

  1. Arevik Sargsyan says:

    Cavum em shat apsos,eli erexaner vorbacan kin ayriacav .minchev erb????? Shirimid hangstutyn sisianci zinvor……..

    • NVARD DANIELYAN says:

      ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻ ԵՓՐԵՄՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ԱՅՍ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ…ԹԵԵՎ ՑԱՎԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է, ԱՄԵՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ՛ՆՍ Է…ԱԶԳԻ՛ ԿՈՐՈՒՍՏՆ Է…ԱԶԳԻ՛ ՎԻՇՏԸ…

  2. Cavakcum em shat!!! apsos!!!! verjacav evs mi eritasard kyanq!!!!

  3. Աստղիկ Հարությունյան says:

    «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»:

  4. Vladik Lernashenci says:

    Միայն Սիսիանցին կարող է դիմակայել թուրքին, բայց ափսոս` կյանքի գնով:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *