Էներգախնայողության միջազգային օրը տոնվեց Սիսիանում

Մեզնից շատերը գիտեն, որ պետք է գիշերը ծածկեն վարագույրները, որպեսզի կրճատեն պատուհանից դուրս եկող տաքության կորուստը, սակայն քչերն են վարվում այդպես, իսկ արդյուքնում ավելի շատ են ջեռուցում բնակարանը` մոռանալով էներգախնայողության մասին, մինչդեռ, այսօր էներգիայի անխնա օգտագործումից տուժում է և’ մեր դրամապանակը, և’ բնությունը: Եթե մեր դրամապանակի կորուստները դեռ ինչ- որ կերպ կարող ենք վերականգնել, բնությանը պատճառած վնասները վերականգնելու համար պահանջվում են երկար տարիներ: Մարդիկ անխնա օգտագործելով էներգիան, անխնա օգտագործում են նաև այդ էներգիայի ստացման համար ծախսված բնական ռեսուրսները: Այս խնդիրներով էլ մտահոգ, Տապան Էկո-ակումբ հասարակական կազմակերպությունը, համագործակցելով  Բնության պահպանության նորվեգական ընկերության հետ, հայաստանյան դպրոցներում ներդրեց «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» դպրոցական ծրագիրը: Սիսիան քաղաքում գործող «Կամք, արդարություն, միասնություն, DSCN2810քաջություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը այս ծրագրի կոորդինատորն է Սիսիան քաղաքի 5 և տարածաշրջանի  10 գյուղական դպրոցներում: Ծրագրին միացել է  նաև Սիսիանի պետական քոլեջը, որն, ի դեպ, հանրապետությունում միակ քոլեջն է, որ միացել է ծրագրին: Հուսով ենք՝ հաջորդ ուսումնական տարիներին կհամալրվեն մեր շարքերը, և բնապահպանական կրթությունը հասանելի կլինի ավելի շատ աշակերտների: Այսօր մեր դպրոցներում սովորում են ապագա բնապահպանության նախարարներ, գործարարներ և պարզապես քաղաքացիներ, իսկ այս առարկայի շրջանակներում մենք համոզված ենք, որ կրթվում է բնապահպան սերունդ, բնության հանդեպ հոգատար քաղաքացիներ, որոնց գործելու ժամանակը շուտով կգա:
Նոյեմբերի 11-ը ամբողջ աշխարհում տոնվում է որպես էներգախնայողության DSCN2804միջազգային  օր: Սիսիան քաղաքում բոլոր դպրոցների աշակերտները տեղեկատվական ֆլեշ-մոբ կազմակերպեցին, երթով անցնելով քաղաքի մի ծայրից մյուսը: Տոնակատարությունը շարունակվեց Սիսիակ Նահապետի անվան հրապարակում, որտեղ SPARE աշակերտներին իրենց պարով ողջունեցին Սիսիանի պարի դպրոցի սաները: Այն խանդավառությունը և հետաքրքրությունը, որ այսօր առաջացրեցին SPARE ծրագրի աշակերտները, դեռ երկար ժամանակ կպահպանվի Սիսիանում, և էներգախնայողության մեր այսօրվա կոչը կգտնի իր հետևորդներին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել SPARE ուսուցիչներին և աշակերտներին իրենց կատաած լայնածավալ աշխատանքի համար, որի շնորհիվ այսօր կայացավ միջոցառումը, ինչպես նաև Սիսիանի քաղաքապետարանին, Մշակույթի տան աշխատակիցներին, պարի դպրոցին ցուցաբերած տեխնիկական աջակցության համար:

Մարիամ Թորոսյանի Ֆեյսբուքյան գրառումը
11/11/2014թ.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *