ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցան քոլեջի կելեգիալ կառավարման խորհրդի ընտրություններ: Օրակարգում կառավարման խորհրդի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի ընտրության հարցն էր: Քոլեջի ուսումնական մասի վարիչ Լարիսա Հովակիմյանը նշեց, որ լրացել է կոլեգիալ կառավարման խորհրդի գործունեության հնգամյա ժամկետը, եւ, ըստ կանոնակարգի, պետք է ընտրվի կառավարման խորհրդի նոր ղեկավար կազմ: Կառավարման խորհրդի 11 անդամներից նիստին ներկա էին 9 հոգի: Սիսիանի պետական քոլեջի կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել Գառնիկ Հովակիմյանը: Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նաիրա Սարգսյանն ընտրվել է տեղակալ, քոլեջի ուսումնական մասի վարիչ Լարիսա Հովակիմյանը՝ քարտուղար:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *