ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ` Ն. ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Սիսիանի` Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» միջոցառումը մեկնարկեց թանգարանի բակում գտնվող` աշխարհահռչակ գիտնական, պատմագետ Նիկողայոս Ադոնցի քանդակին ծաղիկներ դնելով: Թանգարանի տնօրեն Լյուդմիլա Գրիգորյանը նշեց, որ Սիսիանի` Ադոնցի անվան պատմության թանգարանը վաղուց է միացել է «Եվրոպական ժառանգություն» միջոցառումների շարքին, որի ընթացքում թանգարարնների միջազգային օրվա շրջանակում անցկացվում է «Թանգարանային գիշերը»: Տնօրենի հավաստմամբ` Սիսիանի պատմության թանգարանը ունենում է բազմաթիվ այցելուներ, ովքեր հնարավորություն են ունենում հաղորդակից լինել մեր պատմությանը եւ մշակութային արժեքներին: Թանգարանային գիշեր միջոցառման այս տարվա խորագիրն է «Նոր մոտեցումներ, նոր հանրույթներ», ինչը ենթադրում է ցուցադրությունների նորովի մոտեցումներ եւ նոր հանրույթների ընդգրկումներ:

Խոսելով այս տրվա միջոցառման մասին, տնօրենը նշեց, որ տարվա առանձնահատկությունը նոր հանրույթներին ներգարվելը եւ նյութը այցելուներին նորովի ներկայացնելն է, ինչը նախատեսել են տարվա համար: Կունենան տեղեկատվական պաստառների օտարալեզու տարբերակները, որպեսզի այն ավելի մատչելի լինի զբոսաշրջիկների համար, ինչպես նաեւ ընթացքի մեջ են Սիսիանի պատմական հուշարձանների եւ տեսարժան վայրերի վերաբերյալ 33092166_1816973431931771_4861971226102333440_nտեղեկատվական վահանակների պատրաստման աշխատանքները, որն իրականացնում են «Արմատ» ինժեներական լաբորատորիայի սաները:

Լյուդմիլա Գրիգորյանը նշեց, որ Ադոնցի անվան պատմության թանգարանում դեռեւս երեկվանից` թանգարանների միջազգային օրվանից է այցելուների մեծ հոսք գրանցվել, ինչը ակնկալում են նաեւ այսօր: «Նախատեսված է ավանդական զանգեզուրյան հալվան կեսգիշերային հյուրերի համար»,- ասաց տնօրենը, հավելելով, որ այս միջոցառումները նպաստում են այցելուների հոսքին դեպի թանգարան, դեպի մշակույթ, որոնք ուղղված են հնարավորինս շատ հանրույթ ընգդրկելուն: «Ի վերջո այս միջոցառումների շնորհիվ հնարավորություն է ստեղծում իրականացնել մշակույթի առաքելությունը: Մեծ է դպրոցականների այցը, եւ սա նպաստում է թանգարանային այցելության մշակույթի ձեւավորմանը»,- նշեց  տնօրենը, հավելելով, որ թանգարան այցելող յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունենում փնտրելու այն լավագույնը, որը պիտի հարստացնի եւ փոխանցի գալիք սերունդներին: «Մեր առաքելությունն է հասարկությանը հաղորդակից դարձնել իր արմատներին, օգնել հավատարիմ մնալ իր արժեհամակարգին»,- ասաց Լյուդմիլա Գրիգորյանը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *