Թանկացնել էլեկտրաէներգիան մի ժողովրդի, որը… ամենաաղքատն է

Քաղաքական ուժերի դաժանությունն այնքան հեռուն էգնացել, որ աբսուրդի հասնող երևույթների մասին նորությունները դարձել են սովորական, բայց եւ` ահավոր:

Թանկացնել էլեկտրաէներգիան մի ժողովրդի, որն ամենաաղքատն է: Ապշելու բան է…

Երբ տարբեր երկրներում սոցիալական ծանր դրություն է լինում, կառավարության ղեկավարները հեծանիվներով են գնում աշխատանքի, իսկ Հայաստանում երկրի սոցիալական ծանր վիճակը միայն շարքային քաղաքացու ուսերին է ընկնում …Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռելը, երբ տեսնում ենք անարդարություն… բայց ինչ է տեղի ունենում, երբ հայ հասարակությունը բախվում է անարդարությանը: Հայ մարդու ներաշխարհը տակնուվրա է եղել եւ պայքարում է անարդարություն հարուցող ուժերի դեմ:

Արդեն բավակաին ժամանակ է` Հայաստանում լարված իրադրություն է: Երիտասարդները  բողոքի ցույցեր են կազմակերպում երկրի տարբեր քաղաքներում, մարզերում` ընդդեմ հոսանքի թանկացման: Մեծագույն անարդարություն է, երբ կարողանում են անպատիժ թալանել մի խեղճ ժողովրդի:

Տպավորությունն այնպիսին է, որ   քաղաքական ուժերն  ամեն ինչ անում են, որ իրենց համար լավ լինի, ոչ թե` Հայաստանի վիճակը վատ չլինի…

Մինչ հայ զինվորը զենքը ձեռքին սահմանն է հսկում, սահմանից այս կողմ` մայր հայրենիքում, տասնյակ անմեղ քաղաքացիների կապկպած փակում են վանդակներում, և միակ բանը, որ նրանք կարող են անել, ցավից ոռնալն է: Բայց ուժ գործադրողները մոռանում են մի պարզ բան` հայը միշտ հաղթել է. Հաղթել է եղեռն, ոճիր, կրակ, պատերազմ, աքսոր, սով, անարդարություն…. եւ ոչ միայն չի հանձնվել, ավելի է ուժեղացել:

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, անշուշտ` ՊԱՅՔԱՐ է, սակայն այստեղ հաղթողներ կամ պարտվողներ չկան, կան արդարներ ու ոչ արդարություն: Զայրույթ, բողոք, հիասթափություն, և արդյունքում ավելանում է սեփական երկրից «փախչողների» թիվը:

Վստահ եմ, որ արդար դատի հավերժ կնիքը անարդարների ոսկյա դռներն էլ կթակի:Արդար եղեք ոչ մյուսների համար, այլ` ձեր խաղաղության ու ձեր խղճի առջև, նրանք այն մարդիկ են, ովքեր  իրենց երկիրը Ձեզ են վստահել:

Լիաննա ԳԵՎՈՐԳՅԱՆ

24.06.2015

 

Մեկ Արձագանքման Թանկացնել էլեկտրաէներգիան մի ժողովրդի, որը… ամենաաղքատն է համար

  1. Agop Aintablian says:

    Jishd khosker !.ARTAR BAHANCH !

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *