ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱԶԱՏԱԳՐՈՒՄ» ԳՐՔԻ ԷՋԵՐԸ

1-27

Արցախյան ազատամարտի մասին շատ է գրվում ու գրվելու է: Գրում են մասնակիցները, գրում են ականատեսները, նաեւ` այլոք: Գրվում է այն պատմությունը, այն եղելությունը, որի մասնակիցներից շատերը ողջ են, ապրում են` ապրեցնելով նաեւ ոչ հեռավոր` Արցախյան անցյալը:
Պատերազմում մանրուքներ չեն լինում, եւ ամեն ինչ արժանի է գրառման, հրապարակման, լուսաբանման:

Ընթերցողի սեղանին է նաեւ պատերազմի մասնակից Մարտին Բաղդասարյանի «Ազատագրում» ծավալուն գիրքը, ուր ներկայացված են Մեծ ազատամարտի վավերական որոշ դրվագներ, փաստեր, մի շարք գործիչների, կամավորական ջոկատների անցած մարտական ուղին: Գրքում հեղինակը անդրադարձել է նաեւ Վուրգ Ոսկանյանի, Հովիկ Ազոյանի, Աշոտ Մինասյանի, ինչպես նաեւ Սիսիանի քաղաքացիական բնակչության եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց գործունեությանը:
Այս առումով արժանահիշատակ է 1990 թ. Իշխանասարի ֆերմայում կատարված օպերացիան` ստեղծված խորհրդային բանակի զինվորների ու դեսանտայինների եւ «Մեծն Տիգրան» ջոկատի ու Սիսիանի ջոկատների շուրջ: Հեղինակը նկարագրում է այն օրհասական ծանր վիճակը, երբ ֆիդայիները հայտնվել էին խորհրդային բանակի հատուկ նշանակության զորքերի, դեսանտայինների շրջափակման մեջ, որոնք ուղղաթիռներով իջել էին Իշխանասարի ֆերմաներ` պահանջելով վայր դնել զենքերը եւ հանձնվել: «Մեծն Տիգրան» գնդի որոշումը միանշանակ էր` մահը գերադասել գերությունից, -գրում է հեղինակը: -Կազմեցինք պաշտպանական օղակաձեւ շղթա` ձգտելով ժամանակ շահել: Կապավորը բոլոր ուղղություններով օգնություն էր խնդրում: Սուրհանդակները երկտողս հասցրել էին Սիսիան… Սիսիանի ազգաբնակչությունը, տեղյակ լինելով իրադրության ընթացքին,  քլունգ,  բահ, եղան ձեռքներին, գոռում-գոչյունով գալիս էին իրենց զավակներին օգնության:
Երեւաց նաեւ ավտոմեքենան: Անմիջապես խորհրդային հատուկ խմբավորումները շարժվեցին այդ ուղղությամբ: Սիսիանի ՆԳ բաժնի վիլիսը մոտեցավ գեներալ Սաֆոնովի ուղղաթիռին: Քիչ հետո Սիսիանի շրջկոմի քարտուղար Առաքելյանի հետ մոտեցան ազատամարտիկ ֆիդայներին: Առաքելյանը կրկնեց գեներալ Սաֆոնովի հրամանի կատարումը` զենքերը հանձնել եւ հեռանալ: Սիսիանի գործկոմի նախագահի ուղեկցությամբ ժողովրդի բազմությունը սելավի պես իր գիրկն առավ ֆիդայիներին:
Տղաները փրկված էին: Երջանկության արցունքները հորդեցին մարդկանց զուլալափայլ աչքերից:
Չորս վիլիսների միջից թալանել էին զինամթերքը, թաքստոցից զավթել հաստիքային զենքերը:
Արսենի եւ անձնագրային բաժնի պետի սխրանքներն անգնահատելի էին»:
Անշուշտ, շատերն են հիշում այդ օրհասական եւ հերոսական օրը: Մենք սիրով կտպագրենք այդ «օպերացիայի» մասնակիցների հուշերն ու հիշողությունները: Այժմ ձեզ ենք ներկայացնում այն ժամանակվա Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Հենզել Առաքելյանի հիշողությունը` նշանավոր այդ դեպքերի մասին:

 

208 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *