Թշնամին որ եկավ, առաջինը Սիսիանի քաղաքապետ Աղասն է փախնելու…

Օրերս Սիսիանում անցկացվեցին զորահավաքային նախապատրաստության աշխատանքներ, որտեղ ընդգրկվել էին նաեւ Սիսիանի քաղաքապետարանի եւ համայնքային ենթակառույցների աշխատողները, ովքեր զորահավաքին ներկայանալու համապատասխան ծանուցագրեր պիտի հասցնեին հասցեատերերին:

    Մոբիլիզացիոն աշխատանքերին աջակցելու համար պատկան կառույցների կողմից, մեր տեղեկություններով, Սիսիանի քաղաքապետարանն արժանացել է շնորհակալական խոսքերի:

    Աշխատանքների ավարտից հետո, սակայն, Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում հրավիրված խորհրդակցության ժամանակ բհկ-ական քաղաքապետ Աղասը, «սեփականելով»  այդ շնորհակալությունը, ոչ միայն պատվից ցածր է համարել այդ մասին  հայտնել ենթակառույցների աշխատակիցներին, այլեւ հանդիմանել է նրանց եւ դժգոհել, որ նրանք լավ չեն կատարել իրենց հանձնարարությունը, թերացել են: Հանդիմանելը, գլուխը քարը, հետո սկսել է տագնապ առաջացնել ու խուճապի մեջ գցել ծանուցագրերը բաժանած կանանց ու աղջիկներին՝ ասելով, որ «դուք չեք պատկերացնում՝ մենք սահմանամերձ գոտի ենք, վաղը-մյուս օրը եթե թշնամին եկավ, ես առաջինն եմ փախնելու, իմ հնարավորությունները շատ մեծ են, դուք եք մնալու ստեղ, դուք պիտի շահագրգռված լինեք, որ այդ գործը լավ կատարեք: Իսրայելում կանայք են զենքը վերցնում եւ պաշտպանում հայրենիքը»:

Որեւէ մեկը չի էլ կասկածում , որ թշնամու գալուց նախկին «դասալիք» Աղասն առաջինն է փախնելու, եւ որ նրա հնարավորությունները շատ մեծ են փախնելու համար:

    Բայց որեւէ մեկը չի կասկածում նաեւ, որ այդ կանայք ու աղջիկներն են մնալու «ստեղ»…ոչ թե նրա համար, որ նրանց հնարավորությունները քիչ են ու սահմանափակ…

    Ինքը հանգիստ կարող է փախնել, Սիսիանի կանայք էլ Իսրայելի կանանց նման կարող են զենքը վերցնել եւ պաշտպանել հայրենիքը..

Այնպես որ…հենց «թշնամին» եկավ, Աղասն առաջինն է փախնելու…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

21.05.2014

9 մեկնաբանություն Թշնամին որ եկավ, առաջինը Սիսիանի քաղաքապետ Աղասն է փախնելու… հոդվածին

  1. MENAK INQ@ CHE GITEQ INCHQAN KARAVARUTYAN ANDAMNER DRANICH ARACH KANCHNEN

  2. Partadir chi tshnamin mtni Sisian.aranc mtnelu arden erkrord zinvorina uxarkum .u da shaaat cavalia.

  3. amota amot ay senceq anum vor erkrum mard chi mnum heto el asum eq senc kam nec. chi nshanakum vor hnaravorutyun uneq petqa paxcheq et hnaravorutyuner@ oktagor&eq amrapndelu hamar paxchel bolorn el karox en. inch mnuma hnaravorutyunerin imaceq mardiq mior verevn en mi orel nerqev@

  4. Amenamec tshnamin du es … inchqan shut paxnes aynqan lav…

  5. Трус пулю затылком ловит, а храбрый её обходит

  6. ashot nalchajyan says:

    ինչու կանայք ու աղջիկները պիտի կռվեն…մենք դեռ չենք մեռել,որ նրանք զենք վերցնեն…
    Արեւիկ ջան,լուրջ նման բանա ասե՞լ…բա չի ամաչու՞մ

  7. դե մարդիկ էդպես են ծառաում` հանուն հայրենիքի..եթե իհարկե նմանները գաղափար կազմում են , թե ՀԱՅՐԵՆԻՔԸ իրենից ի՞նչ է ներկայացնում…
    Ամաչում եմ, որ ”ընտրվել” է նման քաղաքապետ` իմ ՍԻՐԵԼԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՐ….մենք զենք կբռնենք, դուք ձեզանից խոսեք…
    Հազիվ էլ լինեն` 5000 դրամանոց քաղաքապետերը…

  8. Շրջվի դեպի Հայաստանը ու նրա սահմանները, ոչ թե նայի տես՝ երբ է պատերազմ սկսում, որ հայրենիքի պաշտպանության հույսը դնես կանանց ու օրիորդների վրա, անտեսելով հայ արիներին, ասես որ նրանց հերթն է, մենք դեռ կանք ու դեռ պատրաստ են պաշտպանելու մեր հայրենիքը և մեր հայուհիներին: Իսկ դու փախչելու ու քո ունեցած հնարավորությունների մասին ես մտածում, շրջվիր ու մտածիր, որ այդ ժամանակ չենք թողնելու որ փախչես, կգաս ու հայրենիքը կպաշտպանես,մեզ պես մեր կողքին, ոչ մի մայր, կին ու դուստր պարտավոր չեն քո փոխարեն կռվելու, այ քո հնարավորությունները այս պետության բյուջեից ես կորզել ու քեֆիտ քեֆ չի հասնում,անգամ մի քանի կոպեկը հերոսի հիաշատակի համար ափսոսեցիր իսկ նեղության օրը լքելու ես հայրենիքը, Հայաստանը Ձեր համար կթու կով չէ, որ միշտ կթեք նրան, իսկ երբ արդեն հնարավորություն չլինի մորթեք նրան: Չէ դու էլ մեզ հետ կգաս ու կկռվես ու սիսիանցու պատիվն էլ՜ լեռնական ու արծվային բարձր կպահես, դե ուրեմն միշտ պատրաստ եղիր՝ Աղասի Հակոբջանյան ազատամարտիկի հագուստով մարտի դաշտում, ինպես կասեր մեր քաղաքական գործիչ՝ Արամ Կարապետյանը Փարաքարը քո առաջ փակ է իսկ հայրենիքի սահմանները քեզ են սպասում:

  9. De Axasn el erevi erazum e kanancic kazmvac banak tesnel, ir knojn el hramanatari derum)))

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *