ԹՈ′Ղ ՎԵՐՋԻՆ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ

images

Հունվարի 24-ին մոմավառություն էր կազմակերպվել Սիսիանում Արցախում զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին, այդ մոմավառությունը դարձավ երկու` նվիրված Կարեն Գալստյանի, հետո երեք` Արթուր Օհանջանյանի հիշատկաներին և այժմ էլ  չորրորդը` Գրիշա  Խաչատրյանի հիշատակին:  Գիշեր ու զօր աղոթում եմ, որ սա վերջին բոթը լինի, որ կլսենք մեր սահմաններից: Սակայն այսքանը դեռ միայն Սիսիանից և այն էլ այս տարի, իսկ քանի քանիսի մասին անգամ չենք էլ իմանում: Սա այն դեպքն է, երբ ես ինձ անզոր եմ զգում, երբ ոչնչով չեմ կարող օգնել և միակ բանը, որով կարող եմ օգտակար լինել, աղոթքն է առ Աստված, որ պահպանի մեր զինվորներին, խելք ու միտք, ուժ ու կորով տա մեր սահմանները պահող տղաներին:

Եվ էլի գիշեր ու զօր աղոթում եմ, որ սա վերջին բոթը լինի սահմանից, Տեր դու պահիր և պահպանիր հայոց ազգին, հայ զինվորներին:

Մարիամ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

21.06.2014թ

 

400 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *