Ժամանակն էլ է անզոր՝ մեր վերքերը սպիացնել

Ղողանջում են եկեղեցու զանգերը, ղողանջներից սարսռում եմ…ամեն ղողանջ մի մարած կյանքի երգ է, մի չծնված մանկան կանչ…Եվ հոգիս կարծես լալիս է գաղտնի:

Քարանում եմ մի պահ, ու հասկանում եմ, որ անցյալը լուռ կանգնած է իմ դեմ: Անցյալը ոգի է առել, 100 տարվա լռությունից հոգնած՝ նա արդարություն է պահանջում, հատուցում ու բազում մարած կյանքերի վրեժ է ուզում:

Իսկ անցյալի ստվերները թափառումեն այս ու այն կողմ ու ձայնում իրար.

– Արթնացի՛ր հայ մարդ, պատմության քառուղիների եզրին կանգնած են հոգիները վաղուց կործանված, նրանք աղոթում են քո ապագայի, լուսավոր ապագայի համար: Դու պարտավոր ես պահել այն, ինչ հիմա ունես, դու պիտի ավելացնես, ծաղկեցնես Հայաստան աշխարհը, պիտի ապացուցես աշխարհին, որ նույնիսկ մեկ հայը կարող է ստեղծել մի ամբողջ Հայաստան, որ մենք պայքարել ենք ու պայքարելու ենք հանուն արդարության:

Մտքերը շատ են, աշխարհում շատ մտքեր են ծնվում. մեկը ծնում է միտքը, մյուսը՝ կնքում, երրորդը նրանից երեխաներ ունենում, չորրորդը նրան այցելում է մահվան անկողնում, իսկ հինգերորդը՝ թաղում… Իսկ ո՞վ էր այդ կոտորածն իրականացնելու մտքի ծնողը, ու՞մ սիրտն էր քարացել, ո՞վ էր կորցրել խիղճը…անեծք՝ նրանց…

Անիծյալ թուրքը շատ լավ գիտակցում էր, որ հայ ազգն այն եզակի մտածող, արարող ազգերից է, որն առանց արյուն թափելու, առանց տիրանալու ու առանց կոտորելու, իր խելքի շնորհիվ է կարողանում հասնել համաշխարհային բարձունքին,  որին կեղտի մեջ թաթախված թուրքը չէր կարողանա երբևէ հասնել:

Անցել է մեկ դար, իսկ սպիները երբեք ցավը չեն մոռանում…

Սերնդե սերունդ ավելի է թեժանում պայքարը: Իսկ  բաղձալի օրը հեռու չէ: Արդարությունը մի օր կվերականգնվի: Նույնիսկ մեր սուրբ մասունքները դեռ պայքարում են թշնամու տիրության տակ գտնվող հայոց հողի վրա: Դա էլ է մեծ զարմանք  պատճառում նրանց, ինչպե՞ս են մինչ օրս եկեղեցիների, բերդերի, կամուրջների և բազմաթիվ շինությունների պատերը կանգուն մնում՝ վկայելով կառուցողին:

Ով կույր, դիվահար, արյունարբու,աչքիդ առաջ է այդ ամենը: Ոռնացող գազան, քո հատուցման ժամն էլ է գալու, 1,5 միլիոն անմեղ զոհերի մեղքը դեռ վզիդ է:

Իսկ ի դժբախտություն ձեզ, հայերը կան, չեն ձուլվում, պահպանում են ազգային դիմագիծը, մշակույթը, սովորույթները, և, որ ամենակարևորն է, անցյալի մասին հիշողությունները:

Մեր ոգին կանգուն է, պատրաստ է հիշել ու պահանջել, երբեք չմոռանալ, մեր սերունդը պատրաստ է պայքարելու հանուն եկեղ սերունդների խաղաղության, մենք չենք լացելու, չենք աղերսելու, այլ՝ստիպելու ենք ձեզ՝աղերսել մեր գթությունը:

…Ու հնչում են եկեղեցու զանգերը, ու լույսը երկինք է բարձրանում՝ լուսապսակելու1,5 միլիոն անմեղ զոհերին…

Լուսյա Բաղդասարյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *