ԻՄ ԵՎ ԻՄ ՆՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1932239_456113694532004_402277699_n

Օրերս Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում կայացավ սիսիանցի երիտասարդ ստեղծագործող Մարինե Հակոբջանյանի՝ ՄԱ-ՆԵի, գրքերի շնորհանդեսը: Ինչպես հեղինակն է ներկայացնում, այդ երեք գրքերը նրա հոգու մասնիկներն են, նրա սիրո, երազանքի ու կարոտի մասին են:
Մարինե Հակոբջանյանը ծնվել է 1985թ. ք. Երևանում: Սովորել է Սիսիանի թիվ 2 դպրոցում, այնուհետև՝ Սիսիանի վարժարանում: 2002-2007թթ.-ին սովորել և ավարտել է Հայաստանի Պետական ագրարային համալսարանը, ստացել է տնտեսագետի որակավորում: 2009թ.ից առ այսօր հանդիսանում է «Մշակույթի Հայկական ֆոնդի» անդամ: Մասնակցել է ԱՊՀ-ի դրամատուրգների փառատոնին՝ հանդես գալով Արևշատ Ավագյանի բանաստեղծությունների հիման վրա գրված դրամայով: Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի անդամ է:
Հեղինակի առաջին գիրքը՝ «Կույր հոգու վերադարձը»,տպագրվել է 2015թ.-ին: Գիրքը, վիպակների և էսսեների ժողովածու է, որ պատմում է այն հետաքրքիր մարդկանց մասին, ում հետ հեղինակը ծանոթացել է իր կյանքի ընթացքում: Գիրքը, ինչպես հեղինակը նշեց, իր սիրո և մտորումների մասին է:20139757_1379034405543158_2818308204835311284_n
2015թ. հոկտեմբերին տպագրվել է Մարինե Հակոբջանյանի 2-րդ՝ «Իմ և ինձ նմանների մասին» գիրքը: Այն գրախոսվել է արևմտահայ գրող, գրականագետ Թորոս Թորանյանի կողմից: Այս գրքում հեղինակի «հեքիաթների աշխարհ տանող» մտքերն են:
2017 թ.ին տպագրվել է նրա 3-րդ՝ «Լավ եւ վատ դերեր» գիրքը: Այն մասնակի հովանավորվել է Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից:
Այս գրքում զետեղված էսսեները հեղինակը նվիրել է այն մարդկանց, ովքեր կյանքում բազում դերեր են խաղում: Հեղինակը հավատացած է, որ մարդը դիմակավորվում է, երբ հոգու խորքում միայնակ է, ապա այդ դիմակները դառնում են նրա մի մասը, էության նրբերանգները, մեկուսացումը կամ ըմոստացումը, հաճախ՝ պահանջկոտությունը կամ էլ հիասթափությունը: «Մարդը երբեք չի դադարում խաղալ կյանքի բեմի վրա, իսկ դիմակները միշտ նրան ուժ են տալիս: Կյանքի խաղընկերները ինչ որ մի պահ լքում են մեզ և հեռանում, սակայն մեր դիմակները միշտ մեզ հետ են՝ հաճախ իրենց ետևում գաղտնի պահելով մեր չար մտքերն ու թերությունները».-կարծում է ՄԱ-ՆԵն:
Գրքերի շնորհանդեսի ընթացքում հանդիսատեսը նաև ունկնդրեց հատվածներ՝ հեղինակի ընթերցմամբ, շնորհավորական ելույթներով հանդես եկան Սիսիանի քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Խաչատրյանը, Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանը, բաժնի գլխավոր մասնագետ Նարա Հովհաննիսյանը, երաժշտական գեղեցիկ համարներով հանդես եկան Սիսիանի երաժշտական դպրոցի սաները:

Ani Simonyan-ի ֆեյսբուքյան գրառումը

 

669 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *