ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo3

Իմ ՁԵՌԱԿԵՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրին անհրաժեշտ են արհեստավորներ

Իմ ՁԵՌԱԿԵՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ-ը ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի իրականացրած հիմնական ձեռնարկումներից մեկն է, որի նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքներում այնպիսի արհեստների զարգացմանն ու որոշ դեպքերում նաև դրանց վերականգնմանը, ինչպիսիք են փայտի փորագրությունը, քարի փորագրությունը, ասեղնագործությունը, գորգագործությունը, խեցեգործորւթյունը և այլն:

Համագործակցելով արհեստավորների և տեղաբնակ գործընկերների հետ` ԻՄ ՁԵՌԱԿԵՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ-ը կազմակերպում է դասընթաց-սեմինարներ ապրանքի ձևավորման և մշակման, մարկետինգի, ծախսերի հաշվարկման և գնագոյացման, տեխնիկական հմտությունների վերաբերյալ, որոնց նպատակն է տարածել և արժևորել ձեռագործ արհեստները:

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ին անհրաժեշտ են արհեստագործ անհատներ կամ ձեռնարկություններ Գյումրիից և հարակից գյուղերից, Դիլիջանից և հարակից գյուղերից, Սիսիանից և հարակից գյուղերից, որոնք զբոսաշրջության շուկաների համար պատրաստում և վաճառում են տարբեր արհեստների նմուշներներ, ինչպես օրինակ` փայտի փորագրություն, քարի փորագրություն, ասեղնագործություն, հելունագործություն, ձեռագործություն, գորգագործություն, խեցեգործություն ու ոսկերչություն` 2018թ. դասընթացներին և սեմինարներին մասնակցելու նպատակով: Ցանկացողները կարող են դիմել Աշխեն Խուդավերդյանին` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարներով:

ԻՄ ՀԱՍԱՏԱՆ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականցվում է Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից:

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ը նպաստում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը ներառական և զարգացած զբոսաշրջության ոլորտի ձևավորման միջոցով և աջակցում է երկրի բոլոր համայնքներին:

Լրացուցիչ տեղեկության համար, կարող եք զանգահարել`

Նունե Հայրապետյան, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի Հաղորդակցման մասնագետ +37455050168 hayrapetyann@si.edu

Աշխեն Խուդավերդյան, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի Ձեռնարկությունների զարգացման մասնագետ | +37455050176 khudaverdyana@si.edu

facebook.com/MyArmeniaProgram/

folklife.si.edu/cultural-sustainability/my-armenia/smithsonian

 

 

504 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *