ԻՄ ՇԱՂԱՏ. ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՆ

 

ԱվետիքԻսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է 548509_1391070521155433_1124103240_nունեցել «Հայրենիք» մշակութային  կենտրոնի տնօրեն, «Լույսի արահետներով» հաղորդաշարի խմբագիր, գրող, հրապարակախոս, մեր հայրենակցիԳոհարԳարունի «Իմ Շաղատ»  ժողովածուի շնորհանդեսը, որը կազմակերպել էր  «Տիր» գրականմշակութային ակումբըՄիջոցառմանը ներկա են գտնվել գրականության և մշակույթի գործիչներ, մանկավարժներ, դպրոցականներ: «Տիր» ակումբի նախագահ, «Տաճար» հանդեսի գլխավոր խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Սարոյանը, խոսելով ժողովածուի մասին, ասել է, որ այն իր տեսակի  և ժանրի մեջ առանձնահատուկ գիրք է, ինչն այդպես խորը և  նվիրական զգացումներով կարող էր գրել իր ծննդավայրն անկեղծորեն սիրող ու պաշտող դուստրը միայն:

Բանաստեղծ, հրապարակախոս, «Լույսի արահետներով» հաղորդաշարի ղեկավար Հովհաննես Շանթը, գրքից ներկայացնելով որոշ հատվածներ, ասել է.

«Գոհար Գարունի ստեղծագործության մեջ այնքա˜ն կենդանի են պատկերները, այնքա˜ն խոսուն են տողերը, որոնք ընթերցելիս յուրաքանչյուրս հեռվից-հեռու վայելում ենք պատմական Շաղատի ողջ հմայքը, ծանոթանում նրա անցյալին, տեսնում ներկան, շփվում ժողովրդի հետ ու հպարտանում, որ Հայաստան աշխարհն  ունի այդպիսի  գողտրիկ  ու  պատմական հարուստ բնակավայր»:

Գրող, հրապարակախոս, հեռուստամեկնաբան Վրեժ Սարուխանյանը, շնորհավորելով գրչընկերուհուն, ասել է, որ պոեմը անցյալից եկող, ներկայում ապրող և ապագային միտված հոIMGյակերտ մի հուշարձան է: «Գոհար Գարունի հոգու և գրչի միասնությամբ կերտած այդ հուշարձանին՝ փա˜ռք, իսկ Գոհարին՝ պատիվ…»,-իր խոսքը եզրափակել է նա: Տեղեկացնենք, որ Գոհրա Գարունի այս ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Շաղատ գյուղի՝ սբ. Գեւորգ եկեղեցու վերաօծման ժամանակ՝ դպրոցիաշակերտների կողմից:

Ելույթ են ունեցել նաև նկարիչներ Վիկտոր Հովհաննիսյանը, Նարա Ահարոնյանը և Արզօն, որի գծապատկերային աշխատանքները ամփոփված են գրքում:

Միջոցառումը եզրափակեց Հովհաննես Սարոյանը, ասելով, որ տարին Գոհար Գարունի  համար ստեղծագործական  առումով  բեղմնավոր էր այնքանով, որ նա «Իմ Շաղատը»  ժողովածուից բացի հրատարակել է նաև «Վստահության Ատամանը» փաստավավերագրական գիրքը՝ նվիրված Արտաշատի միացյալ կամավորական ջոկատների լեգենդար հրամանատար Լաերտ Սաղաթելյանին և նրա քաջարի մարտիկներին, ապա «Ծիրանափողի նվիրյալը»՝ նվիրված անվանի դուդուկահար Հովիկ Կարապետյանի ստեղծագործական գործունեությանը: Գոհար Գարունը ևս մի պատվաբեր ու փառավոր աշխատանք է  կատարել՝ խմբագրելով «Սիսական ջոկատ» ժողովածուն, որը պատմում է Սիսիանի երկրապահ ջոկատի անցած ուղու և հաղթանակների մասին:

Ներկաները շնորհավորելով մեր հայրենակցուհի Գոհար Գարունին, մաղթեցին նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Ժ. Խուրշուդյան
«Սիսական»  ՀՀԿ  նախագահ
3.11.2014

Մեկ Արձագանքման ԻՄ ՇԱՂԱՏ. ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՆ համար

  1. ashot nalchajyan says:

    շնորհավորում եմ Գոհար ջան…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *