Ինձ համար նախ իմ աշխատանքն է եղել, հետո … մնացածը

Հարյուրավոր անգեղակոթցի երեխաների, նաև` իմ մանկության օրրանը գյուղի նախակրթարանն է եղել: Գյուղի միակ լուսավոր կետը, գոնե` ինձ համար, մանկապարտեզն է: Կրկին այնտեղ եմ: Թվում է` որքա~ն բան պետք է փոխված լիներ, բայց` ոչինչ չիփոխվել, ամեն ինչ նույնն է` նկարազարդ պատեր, համեղ սնունդ, բարի ու ժպտերե սդաստիարակներ, խաղալի՞ք… որքա՜ն ուզես… Թե չլիներ տարիների կուտակը, ես այնպե՜ս ապահով կզգայի ինձ այստեղ` վերստին մանկացած…
Մինչ կհանդիպեի մանկապարտեզի տնօրեն Արեւիկ Գևորգյանին, հասցրեցի հայացքով զննել կենսախինդ ու ժիր երեխաներին, ժպտալ նրանց, զրուցել… մոտենում էի, հարցնում նրանց անունը, տարիքը… ամեն ինչ բնական էր, անչափ գեղեցիկ ու կախարդական…. Հիշեցի իմ մանկությունը:
…Երբ հաճախում էի մանկապարտեզ, իմ դաստիարակը` ընկեր Ասյան, մեզ համար կարդում էր «Կապույտ մորուքի» հեքիաթն ու վերջում ասում. «Դրա համար, երեխաներ, պետք է միշտ բարի լինել և հարգել դիմացինին…»:  Հիշողություններս մանկապարտեզից միմիայն դրական են: Երազում էի շուտ մեծանալ և նմանվել իմ դաստիարակին… –Չեմ պատկերացնում կյանքս առանց երեխաների, նրանք կյանքի ամենալուսավոր կետերն ենՆրանք են անդրադարձնում այն ամենը, ինչ ստանում են` թե սեր, թե ջերմություն, թե բարությունՆրանք նույնիսկ լավ ուսուցիչներ են, որոնք մեզ սովորեցնում են ապրել, պայքարել, ժպտալ անգամ դժվարին իրավիճակում, բարություն անել, հերոս լինել,-այսպես սկսեց  զրույցը ավելի քան 32 տարի երեխաների կյանքով շնչող, նրանց հեքիաթային աշխարհն ընկալող Անգեղակոթի մանկապարտեզ իտնօրեն Արևիկ Գևորգյանը:
Նա նույնպես չի փոխվել. նույն սևահեր կինն է, որ իմ հիշողության մեջ պահպանվել է` մազերը հավաքած փոքրիկ փնջով, արևաշող դեմքին շողացող կարմիր շուրթերի հմայիչ ժպիտով, պարանոցը բոլորած սպիտակ մարգարտե վզնոցով… Թերևս ամենավառ, բայց և պարզ նրա կերպարը` պարզություն, որը շատ ավելի կանացի է ու գրավիչ:
Մասնագիտությամբ հոգեբան է, ասում է `հետաքրքիր է երեխաների հետ աշախտելը, բարդ է, միաժամանակ` անչափ հաճելի:
Մանկապարտեզի շեմից ներս մտնելուն պես ընկեր Գևորգյանը մոռացության է տվել ամեն ինչ: Նրա խոսքերով`  երբ զբաղվում ես սիրելի աշխատանքով, աշխարհը դառնում է ավելի բարի ու ավելի հետաքրքիր: Իսկ երեխաների հետ աշխատելը  հաճելի է  ու … նրբին:
 –Երբ մտնում եմ խմբասենյակ ու հանդիպում առաջին անգամ մանկապարտեզ ոտք դրած փոքրիկների անմեղ, անկեղծ հայացքներին, մոռանում եմ թե ցավ, թե տխրություն: Սիրում եմ իմ աշխատանքը: Միշտ նվիրված եմ աշխատել, երբեք չեմ տրտնջացել: Ինձ համար նախ իմ աշխատանքն է եղել, հետ … մնացածը:
Տնօրենի խոսքով` մանկապարտեզի կոլեկտիվը ոչ մի ջանք չի խնայում հայրենիքի նարժանավայել սերունդ դաստիարակելու գործում։
Ճիշտ է, երեխաները կրթվում ու կատարելագործվում են դպրոցում, բայց նրանց ուղին ճիշտ հաղթահարելու հիմքը դրվում է մանկապարտեզում: Մայրական տաքուկ գրկից հետո առաջին օջախն է մանկապարտեզը, ուր ոտք է դնում երեխան:
Անհնար է չնկատել`  մանուկների այսօրրանում երեխան իրեն զգում է ազատ, անկաշկանդ, ինքնուրույն:
Վաստակաշատ տնօրենի հետ այսօր աշխատում է նրա նախկին սանը՝ բուժքույր Մարիամ Մկրտչյանը եւ առանձնակի հպարտությամբ նշում` «Ես շատ բան եմ սովորել այսօր արդեն իմ տնօրեն Արեւիկ Գևորգյանիցճշտախոսություն, կարգապահություն, ինչ իհամար երախտապարտ եմ»:
Երջանիկ պատահականությո՞ւն էրթե՞ աստվածային նախախնամություն, որ ես մի ամբողջ կյանք նվիրել եմ սաներիս դաստիարակությանըբայց չեմ փոշմանել, եթե նորից լույսաշխարհ գալուհնարավորություն լիներ, ես նույնաշխատանքը կընտրեի` մի ուրիշ աշխարհ է, հրաշքներ իաշխարհ է, հրաշքներով լեցուն իրականություն է,-ասում է ընկեր Գևորգյանը:
Մեծ տխրությամբ նշումէ, որ  գյուղական համայնքների մեծ մասում երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, այնուհետև հպարտությամբ ավելացնում.
Բարեբախտաբար,Անգեղակոթի փոքրիկներն այդ խնդիրը չունեն: Անգամ` ամենածանր տարիներին, երբ շատ տեղերում մանկապարտեզները փակվում էին զանազան պատճառաբանություններով, մեր մանկապարտեզը մեկ օր անգամ չի դադարեցրել իր գործունեությունը: Իհարկեդժվարություններ բոլորի կյանքում էլ, աշխատանքում էլ լինում են, բայց պետք է քաջաբար կանգնել դրանց դեմ և պայքարել: Իսկ պայքարը երբեմն ավելի հեշտէ: Շատդժվարություններ հաղթահարելով` հասել ենք նրան, որ այսօր ունենք հարմարեցված ամուր շենք, որը իրականացվել է Վոլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի կողմից, գեղեցիկ, գունազարդ խաղահրապարակ, նորոգված խմբասենյակներ, բարելավված կենցաղային պայմաններ, կահույք
Չնկատել հնարավոր չէր, որ մանկապարտեզում իշխում էր ջերմությունն ու անկեղծությունը, համերաշխ ու մտերմիկ մթնոլորտը:
Խոհանոցը, որտեղ պատրաստվում է սնունդը, միանշանակ վերահսկվում է տնօրենի կողմից:
12208180_555670814587236_1162247163_n
-Երեխաների սննդակարգինմաքրությանը, ժամանցին մշտապես հետևում է ընկեր Գևորգյանը: Նրա աչքից ոչինչ չի վրիպում, և նկատողություն էանում,  և´ խորհուրդ է տալիս, մեկ-մեկ էլ բարկանում է, բայց, միևնույն է, նա անսահման բարի է,- ասում է ժպտադեմ խոհարար Մաշա մորաքույրը:
Մանկապարտեզն  ունի օժանդակ տնտեսություն, եւ երեխաներին ապահովում է մեղրով, թարմ բանջարեղենով  (ջերմոց են մշակում), նաև` կաթով ու ձվով:
Պատուհանագոգերի  բազմագույն ծաղիկները, որ դեռևս թարմ էին և բուրումնավետ, անձամբ տնօրենն է խնամում և հաճելիորեն պարծենում է.
Սիրում եմ, երբ ամբողջ տարին թե´ տանը, թե´մանկապարտեզում ծաղիկներ են լինում։
Երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ Արեւիկ Գևորգյանը վայելում է համագյուղացիների սերն ու հարգանքը: Անթաքույց հուզմունքով խոստովանում է, որ աշխարհով մեկ է լինում, երբ իր սաները հիշում են իրեն, հաճախակի զանգում են, ովքեր երկրից դուրս են` հարազատ գյուղ գալուն պես առաջինն իրեն են տեսակցության գալիս` քաղցրավենիքով կամ փոքրիկ հուշանվերով:
 –Երբ տեսնում ես աշխատանքիդ բարձր գնահատականը, քեզ ավելի պարտավորված ես զգում, ոգևորվում ես, փորձում ես ամեն ինչ անել` արժանի լինելու տրված գնահատականին, բայց, այնուամենայնիվ, դա չէ կարեւորը, կարևորն այն էոր մանկապարտեզում երեխաների օրն անցնի լիարժեք, իսկ երազանքները բազմազան ու գունեղ լինեն, -ասում է ընկեր Գևորգյանը:
Հետո ներքին համոզմաբ ավելացնում է.
Պետք է ո ւժեղլինել, քանզի միայն ուժեղ մարդը կարող է համբերել գիշերը, որ տեսնի արևածագը, ուժեղ մարդը կարող է սպասել թունելի վերջում երևացող լույսին, միայն ուժեղ մարդը կարող է անցնել այսօրվա ամպրոպի ու անձրևի միջով` հանուն վաղվա պայծառ օրվա, հանուն վաղվա հանգստության:
Ընկեր Գևորգյանը երբեք չի դադարում աշխատել և այն հարցին, թե որն է իր ոգեշնչմա նաղբյուրը, պատասխանում է.
Երեխաների աչքերում առկայծող չարաճճիությունը բավական է, որպեսզի լցվես լավատեսությամբ և շարունակես աշխատել մի ուրիշ եռանդով: Երեխաները իրենց մտքերով, հուզական աշխարհով, ձգտումներով, իսկապես, ապրեցնում են ամեն անգամ: Այսօր նայում եմ իմ սաներին, հպարտանում եմ, սիրում եմ նրանց պարզությունը, մաքրությունը, նրանցով սիրում եմ իմ ազգը:
Այսօրվա մեր իրականության մեջ Արեւիկ Գևորգյանը եզակի անհատ է` մտային, հոգևոր, բարոյական և մնացյալ բոլոր առումներով: Խորապես մարդկային ՄԱՐԴ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված անգեղակոթցի, ում ներկայությունը, խոսքն ու զրույցը հարգի են ամենուր եւ…միշտ մնում է իր սաների սիրելի ընկեր Գեւորգյանը…
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
3.10.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *