Ինչե՜ր միայն չեն կատարի տղամարդիկ խանդավառված…

Ավարտվեց մայրության, գեղեցկության միամսյակը: Բայց չսպառվեց մորը, գեղեցկությանը նվիրված սերը, խոնարհումը, երկրպագությունը, հիացումը, քանի որ անսպառ են հենց մայրական սերն ու գեղեցկությունը: Միամսյակի ակորդը Սիսիանում նույնքան խանդավառ էր, որքան` սկիզբը, երբ համայնքապետարանի կողմից քաղաքի բակերում եւ փողոցներում ծաղիկներ էին բաժանվում անցորդ կանանց ու աղջիկներին:

Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում ամեն միջոցառման ներկայանալով նոր ծրագրով եւ նոր անակնկալներով, Սիսիանի համայնքապետարանի մշակույթի բաժինը այս անգամ եւս իր հանդիսատեսին ներկայացավ նորովի: Համայնքային ենթակայության կառույցների մի խումբ տղամարդիկ կանանց եւ մայրության տոնին նվիրված միջոցառումները եզրափակեցին տղամարդավայել մեծարանքով ու անսպասելի անակնկալներով: Միջոցառման խորագիր ընտրելով «Տղամարդիկ» ֆիլմի վերնագիրը` «Բեմահարթակում միայն տղամարդիկ են» ծրագրով նրանք կարողացած բուռն եւ երկարատեւ ծափեր կորզել դալիճում ներկա բոլոր կանացից… Իսկ երբ, ինչպես հանրահայտ ֆիլմում է, հանդիստեսին ներկայացվեց ֆիլմի դերասաններին փոխարինած` սիսիանցի պարող տղամարդկանց տեսարանը` Որոտնավանքի ֆոնին, անակնկալից հիացած դալիճում երկարատեւ օվացիա էր եւ բռավո բացականչություններ… Սա. թերեւս, սիսիանցի տղամարդկանց մատուցած ամենամեծ նվերն էր սիսիանցի կանանց եւ մայրերին, որ երկար կհիշվի, եւ կհիշվի հիացմունքով ու անկեծ ժպիտով…

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորելով բոլոր մայրերին, բոլոր կանանց, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը առանձնահատուկ շնորհավորանքներ հղեց մեր սահմանները պահող զինվորների մայրերն, ովքեր սպասում են իրենց զավակների վերադարձին: Խոսելով ապրիլի 7-ի տոնի մասին, համայնքի ղեկավարը մասնավորապես նշեց, որ հենց այդ օրը, որպես նվեր սիսիանցի կանանց եւ մայրերին, քաղաքում տնկվել է 50 արծաթափայլ եղեւնի: Կարեւորելով բանակ-հասարակություն կապը` համայնքի ղեկավարը նշեց, որ 24 եղեւնին տնկվել է Սպանդարյան փողոցում գտնվող Սիսիանի զորամասի հարակից պուրակում` ի նշանավորումն նաեւ Սիսական զորամասի ստեղծման 24-րդ տարեդարձի: «Սիսիանում բանակ-հասարակություն կապը ամրապնդված է»,- շեշտեց համայնքի ղեկավարը` հավաստիացումով, որ սրանով Սիսիանում դրվում է նաեւ մի նոր ավանդույթի սկիզբ, երբ ամեն տարի ապրիլի 7-ին կիրականացվի ծառատունկ, կտնկվի 50 արծաթափայլ եղեւնի:

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին` ամեն անգամ հանդիսատեսին մի նոր անակնկալով ներկայանալու համար:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *