ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌՈՒՄ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ…

15036672_1245679295503875_2934574258608531770_n

«Երկիր եւ մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 24-25-ին պատմական Անգեղակոթ գյուղում կազմակերպվեց գիտաժողով-գիտարշավ, որի նպատակն էր մեկ անգամ եւս քննել հայագետ-պատմաբան Մորուս Հասրաթյանի՝ Վարդան Մամիկոնյանի աճյունն այդտեղ թաղված լինելու մասին կարծիքը, որը մինչ այժմ, համապատասխան հիմնավորումներով, ոչ հաստատվել, ոչ էլ հերքվել է:

Անգեղակոթում տեղի ունեցած բաց քննարկումը նվիրված էր Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման խնդրին, որին մասնակցում էին պատմաբան-աղբյուրագետներ, գիտանակններ, հնագետներ, խնդրով հետաքրքրված մարդիկ: Գիտնականները, այցելելով Սուրբ Վարդան մատուռ եւ մատուռից հյուսիս -արեւելք գտնվող գերեզմանոց, հայտնեցին իրենց տեսակետը խնդրի վերաբերյալ:

Ըստ 1960-ականներին Անգեղակոթի Սուրբ Վարդան մատուռի տարածքում Մորուս Հասրաթյանի կատարած պեղումների, եւ հազարամյակներով պահպանված ու սերնդե սերունդ փոխանցված ավանդության, տարածքում գտնվող խորհրդավոր ժայռի ստորոտին կառուցված Սուրբ Վարդան մատուռում է գտնվում Վարդան Մամիկոնյանի գերեզմանը:19512513_840948169392831_1652978657_n

Գիտաժողով-գիտարշավի նախաձեռնության հեղինակ, «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության ղեկավար Ստեփան Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ, գնալով Մորուս Հասրաթյանի գիտական վարկածի հետքերով, ըստ որի Անգեղակոթում է թաղված Վարդան Մամիկոնյանի դին, կամ ՝գուցե մասունքները, որ բերվել են Ավարայրի ճակատամարտից, գիտարշավի նպատակն է ուսումնասիրել եւ ավարտին հասցնել նրա կիսատ թողած գործը, կատարել հնագիտական ուսումնասիրություններ, վերականգնման, բարեկարգման աշխատանքներ: «Անգեղակոթը, ունենալով այսքան հարուստ եւ բացառիկ պատմական հուշարձաններ, պատմական միջավայր, ճանապարհից մի քիչ աջ գտնվելու պատճառով անտեսված է զբոսաշրջության զարգացման խնդիրներից: Գիտաժողովի գլխավոր նպատակներից մեկն էլ այս գյուղում զբոսաշրջությ19511946_840948799392768_5160730_nունը զարգացնելն է»-նշեց նա: Խոսելով տարածքի բարեկարգման եւ պահպանման մասին, մատուռ այցելողներին հորդորեց զերծ մնալ տարաքծում գտնվող ծառերին թաշկինակներ եւ շորի կտորտանքներ կապելու գայթակղությունից:

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ  Հակոբյանը ներկայացրեց Անգեղակոթի հարուստ պատմությունը, նշելով, որ այստեղ կյանքը երբեք կանգ չի առել, եւ մեր երկրում, թերեւս, չկա մեկ այլ գյուղ կամ՝ բնակավայր, որտեղ պատմական արժեքավոր հուշարձաններն այսքան առատ լինեն: Ապա հանգամանալից անդրադարձավ Անգեղագոթում ավանդաբար նշվող եւ մեծ ժողովրդականություն վայելող Վարդավառ-Վարդիվոր տոնին, որը նույնպես, ըստ ավանդության, կապված է Վարդան Մամիկոնյանի անվան եւ ժողովրդի կողմից նրա սրբացման հետ:

Գիտաժողով-գիտարշավից հետո մատենադարանի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, միջնադարագետ Կարեն Մաթեւոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Անգեղակոթի Ս. ՎԱՐԴԱՆ մատուռի մոտ 1960-ականների պեղումներից գտնվել է վաղմիջնադարյան կոթողի խարիսխ, որի հաստաբուն սյան մի կտորն էլ մատուռի ներսում է, որպես վեմ քար։ Ի դեպ, մատուռը գտնվում է Ս19424228_843273939187479_3294824931609112454_nյունյաց հնագույն եպիսկոպոսանիստ Շաղատի դիմաց: Բուն մատուռի ծածկը վթարային է` փտած գերաններով, տարածքն անբարեկարգ: Հուսով ենք, որ այն կարգի կբերվի։ Բայց Անգեղակոթը միայն Վարդանի անվան հետ չի կապվում, այլև Վասակի։ Վարդան Մամիկոնյանի թաղման տեղն Անգեղակոթը համարող Մ. Հասրաթյանի կարծիքով, այդ բանը կարող էր արած լինել միայն Վասակ Սյունին, և ըստ նրա` հենց դա է այդ մասին մեր պատմիչների լռության պատճառը: Թե ինչ է եղել իրականում, այսօր ոչ ոք չի կարող ստույգ ասել։ Բայց հետաքրքիր է, որ Անգեղակոթում պահպանված ավանդության համաձայն, այնտեղ է ոչ միայն Վարդանի, այլև Վասակի գերեզմանը, որն իբրև թե Վարդանի մատուռից հյուսիսարևելք գտնվող գերեզմանոցում է։ Մատնանշում են անգամ վաղմիջնադարյան մի հրաշալի կոթող, որի վերնամսն այժմ բացակայում է, և 13-րդ դարի փոքր խաչքար է վրան դրված։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է ժողովրդաբանահյուսական մտածողությունն այս երկու հակոտնյա գործիչներին նույն տեղում «թաղել»: Յուրահատուկ հաշտեցո՞ւմ…19420842_843352555846284_4806473735554699184_n

Ամփոփելով Անգեղակոթյան շարքը, շնորհակալություն եմ հայտնում «Երկիր և մշակույթ» կազմակերպությանը` արդյունավետ գիտարշավի համար։ Իսկ կոթողը, հավանորեն մեկն է նրանցից, որոնց մասին պատմիչ Եղիշեն գրել է. «Բազում արձանք կանգնեալ էին յանուն նոցա»` բազմաթիվ կոթողներ են կանգնեցվել նրանց (Վարդանանց) անունով։ Լուսանկարներից երևում է, թե ինչպիսի շրջագիծ է ունեցել այս պատվանդանի (խարսխի) վրա բարձրացած սյունը, նաև` նիստերի տպավորիչ հարդարանքը, որոնցից հյուսիսայինը մարդկային պատկեր է»,-գրել է Կարեն Մաթեւոսյանը:

Կարեւորելով գիտաժողով-գիտարշավի կազմակերպման եւ անցկացման այս ձեւաչափը՝ հարկ է շեշտել, որ այն մեկ անգամ եւս իր վրա սեւեռեց գիտնականների եւ ուսումնասիրողների ուշադրությունը պատմական տեղավայրի վրա, ահազանգեց պատմական հուշարձանի վերականգման անհրաժեշտության եւ բնակավայրը զբոսաշրջային երթուղիներում ներառելու մասին:

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Անգեղակոթ

Լուսանկարները՝ Կարեն Մաթեւոսյանի եւ Լիանա Գեւորգյանի

 

1,722 դիտում

Մեկ Արձագանքման ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌՈՒՄ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ… համար

  1. Samvel Karapetyan -ը գրել է:

    1500 տարի շարունակ ժողովուրդը ապացուցել է, որ այդպես է, գումարած դրան էլ 50 տարի առաջ Հասրաթյանը նույնիսկ կոմունիստների ճնշմանը, որոնք ամեն կերպ ուզում էին հերքել այդ փաստը, ապացուցեց.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *