ԻՆՉՈ՞Ւ Է ՔԱՂԱՔՆ ԱՆՀԱՂՈՐԴ ՄՆՈՒՄ…

DSC09901

Ողջունելի է, որ ՀՀ Օլիմպիական կոմիտեի Սյունիքի տարածքային ներկայացուցչությունը եւ Սիսիանի քաղաքապետարանն այսօր վազք-մրցույթ էին կազմակերպել Սիսիանի Խանջյան փողոցում…
Ո՞վ գիտե՝ գուցե վաղվա մեր օլիմպիականները հենց վազք-մրցույթի մասնակից այս երեխանե՞րն են…
Սակայն կողքից դիտողի տպավորությամբ, պիտի ասել, որ այս վազք-մրցույթը…հերթական ձեւական մի բան էր, «էնքան որի» հոգեբանությամբ, քանի որ քաղաքի ամենաբանուկ՝ Խանջյան փողոցի երթեւեկությունը մի կես ժամով «փակելը», կարգ ու կանոն պահպանող ոստիկանների ներկայությունը եւ շտապ օգնության մեքենայի առկայությունը, բուժքրոջով հանդերձ,

DSC09904օլիմպիական կարգախոսներով մի երկու պաստառն ու օլիմպիական կոմիտեի հիմնը բարձրաձայն հնչեցնելը, երեխաներին մի երկու «կրուգ» Որոտան կինոյի մոտից մինչեւ 5-րդ դպրոցի խաչմերուկ վազեցնելը եւ պատվոգրեր տալը բոլորովին էլ «օլիմպիական» չէին՝ որպես մասսայական միջոցառում եւ՝ մարզական միջոցառում…
Եթե միջոցառման նպատակն, իսկապես, երեխաների մեջ սպորտի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն էր, վազքի հանդեպ սեր արթնացնելը, եւ ոչ՝ ձեւականությունն ու ցուցադրականությունը, քաղաքի կյանքն, իբրեւ թե, աշխուժացնելու պատրանք ստեղծելու մտայնությունը, վազք-մրցույթ անցակացնելու լավագույն տեղը, մանավանդ՝ մանկապարտեզահասակ երեխաների մասնակցության պարագայում, կարծում ենք, մարզադաշտն է՝  համապատասխան վազքուղիներով…
դուքԽեղճ երեխաներին էլ արեւների տակ մի լավ խարկեցին…

Ինչ խոսք, մարդիկ ուզում են լավ բան անել, բայց՝ ստացվում է՝ ինչպես միշտ…
Եվ ինչո՞ւ չեն փորձում այս միջոցառումները դարձնել իսկապես՝ մասսայական, համաքաղաքային, ինչո՞ւ են գոհանում միայն «քաղաքապետարանամերձ» կառույցներով եւ ինչո՞ւ միայն հանուն «պտիչկայի» …
Քաղաքն էլ ինչո՞ւ է անհաղորդ ու անմասնակից մնում դրան…

Եզրակացությունը ինքներդ արեք…

 

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ
26.06.2014

 

727 դիտում

3 մեկնաբանություն ԻՆՉՈ՞Ւ Է ՔԱՂԱՔՆ ԱՆՀԱՂՈՐԴ ՄՆՈՒՄ… հոդվածին

  1. Davit -ը գրել է:

    shat el lava ancel mer poqr qaxaqi hamar etela heriq…ete eritasardakan mayraqaxaqa et chi nshanakum vor amen or chox chox mijocarumner petqa linen…karevor@ erexeq@ uraxacelen…

  2. Բալյան Իսկուհի -ը գրել է:

    Եթե մի քաղաքում չեն ցանկանում մանկական նորմալ խաղահրապարակ կառուցել, սպորտային միջոցառումներն էլ հազիվ այդպես կզամակերպեն:Քաղաք,որը երիտասարդական մայրաքաղաք է, բայց ոչ երիտասարդների համար:Ամեն դեպքում ես սիրում եմ իմ քաղաքը:

  3. Davit -ը գրել է:

    vor eritasardakan mayraqaxaq e et chi nshanakum vor petqa amen inch lini u amen or….duq eq eritasardner@ qaxaqi duq petqe kazmakerpek amen inch ev nerkayacneq qaxaqapetaran ev kvoroshvi …

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *