ԻՆՉՊԻՍԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ՆՐԱ ԿՈԼԵԿՏԻՎՆ Է

Ցանկացած աշխատանքային կոլեկտիվի ղեկավարի մասին կարծիք կազմում են այդ կոլեկտիվում տիրող աշխատանքային, մարդկային փոխհարաբերությունների չափանիշներով: Եվ ինչպիսին ղեկավարն է, այնպիսին էլ նրա կոլեկտիվն է: Սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ կոլեկտիվի անդամը իր օրվա մեծ մասն անց է կացնում աշխատավայրում, եւ հարկ է, որ միջավայրը լինի հաճելի, ջերմ, փոխադարձ հարգանքով ու բարեկիրթ, ինչպիսին «Արմենտել» ՓԲԸ-ի Սիսիանի բիզնես միավորումում, որը 1992 թ.–ից ղեկավարում է Աղասի Հակոբջանյանը: Նրան, իհարկե, ավելի վաղուց եմ ճանաչում, ավելի քան` 25 տարի: Բայց համատեղ աշխատում ենք այն ժամանակից, երբ նա գլխավորեց կապի հանգույցը: Մարդկային որակներ կան, որ բացահայտվում են միայն համատեղ աշխատանքում, փոխադարձ շփումներում: Ավելի մոտիկից ճանաչելով` համոզվեցի, որ ոչ միայն լավ ղեկավար է, կազմակերպված եւ գործնական անձնավորություն, այլեւ` լավ ընկեր, լավ մարդ, բոլորին հասնող: Եվ պատահական չէ, որ նա ընդունված է հանրության գրեթե բոլոր շերտերի կողմից, պատահական չէ, որ կարողանում է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր ամենատարբեր հարցերով առանց վարանելու եւ կասկածելու, դիմում են նրան, համոզված, որ հուսախաբ չեն լինի:
Աղասի Հակոբջանյանի մեջ ամենից շատ գնահատում եմ սրտաբացությունը, հյուրընկալությունը, հյուրասիրությունը, իսկ աշխատանքի մեջ` պահանջկոտությունը, հետեւողականությունը, համառությունը, ինչի լավագույն ապացույցը այս անգամ եւս համայնքի ղեկավարի պաշտոնում նրա առաջադրվելու անկոտրում կամքն է:
Նա իր աշխատասիրությամբ ստեղծել է իր անձնական բիզնեսը, բայց դա իրենն է, իսկ քաղաքը կարիք ունի բարգավաճման, մաքրվելու, ասֆալտապատվելու, պահպանվելու, որը միայն գործնական հատկանիշներով օժտված, տնտեսություն պատկերացնող մարդն է ի զորու իրականացնել: Սիսիանի հաջողությունը բոլորիս հաջողությունն է, թերությունը` բոլորինս: Վստահ եմ, որ Աղասի Հակոբջանյանը կկարողանա քաղաքը դարձնել բոլորիս սիրելի քաղաքը:

Ավետիս Ավետիսյան
«Արմենտել» ՓԲԸ -ի Սիսիանի բիզնես
միավորի գծային խմբի ղեկավար

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *