ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

19

Սա քարաղբյուր չէ, ոչ էլ` Կաթնաղբյուր, Առավել եւս` ոչ էլ` Հուշաղբյուր

Փոստի շենքի աստիճաններով բարձրացող տարեց կինը, որ, հավանաբար, չէր սպասել թոշակը տուն բերեին, ինքն էր գնում փոստատուն` թոշակի ետեւից` շատ դժվարությամբ անցնելով արդեն ճահիճ դարձած այս հատվածը: Իսկ ճահիճը բռնել է ամբողջ մայթը` հասնելով նաեւ Սիսական փողոց:
Ի՞նչ «աղբյուր է բխում» փոստատան աստիճաններից:20
Հայփոստի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Լարիսա Հախվերդյանը մտահոգ էր: Ասաց, որ զանգահարել է ջրմուղ եւ տեղեկացրել վիճակի մասին: Իրեն պատասխանել են` քանի որ դա «Բլդբլդանի» ջուրն է, դրա պատասխանատուն ոչ թե իրենք են, այլ` քաղաքապետարանը:
Լարիսա Հախվերդյանը դիմել է նաեւ Սիսիանի քաղաքապետարան, ասել են, որ… կկարգավորեն: Սակայն անցել է բավականին ժամանակ, իսկ «աղբյուրը դեռ բխում է աստիճաններից»` մեծացնելով ճահիճը, ուստի նա նաեւ գրավոր է դիմել քաղաքապետարան եւ հույսով սպասում է ոչ թե նամակի պատասխանին, այլ` հարցի լուծմանը: Տեսնե՛նք:

«ՈՐՈՏԱՆ»

Կա՛նգ առ, անցո՛րդ…
21Կա՛նգ առ, անցո՛րդ, եւ մի պահ նայիր, թե ինչի է հասցրել քո անտարբերությունը:
Բռնակոթ տանող ճանապարհը վերածվել է… աղբանոցի:
Սիսիան-Բռնակոթ 7 կմ-ոց ճանապարհի առաջին 300 մետրից սկսած դուք էլ կտեսնեք աղբով լի տոպրակներ, շինարարական նյութերով լի պարկեր, կենցաղային` այլեւս արդեն անպետք ու հնացած իրեր եւ… անսահման քանակությամբ պոլիէթիլենե տոպրակնե~ր, տոպրակնե~ր, որոնք քամու օգնությամբ ողողել են հացահատիկի դաշտերը, մինչդեռ ասում ենք` հացը սուրբ է, իսկ մեր օրերում` թանկ: Բայց սա դեռ ամենը չէ: Գյուղ տանող ճանապարհը չգիտես ում գիտությամբ ու օգնությամբ վերածվել է Սովետաշենի աղբանոցի:
Հարգելի սիսիանաբնակ քաղաքացի, ի՞նչ է` քո բակում աղբ լցնելու տեղ չկա՞, թե՞ քո կարծիքով մենք` բռնակոթցիներս չենք տեսնում, որ աղբը դուք եք լցնում Բռնակոթի ճամփեզրին: Ի՞նչ կլինի, եթե մենք էլ ձեզ հետ նույն կերպ վարվենք, եւ աղբը բռնակոթից բերենք-թափենք ձեր բակերում: Բայց մենք դա չենք անում, դուք էլ․․․

 

279 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *