ԼԱ՛Վ ԲԱՆԵՐ ԿԳՐԵՍ, ՇԱ՛Տ ԼԱՎ ԲԱՆԵՐ…

Մի քանի ամիս առաջ, երբ կարի նոր արտադրամաս բացելու մասին խոսակցությունները տարածվեցին Սիսիանում, հոգեբանական հեղաշրջման նման մի բան կատարվեց շատերի, հատկապես՝ նախկին տրիկոտաժցիների կյանքում:
Իսկ օրերս, երբ եղա ընդամենը ապրիլի 2-ից գործարկված նորաստեղծ արտադրամասում, սպասելիքներն ավելի քան տպավորիչ էին, ակնահաճ, միտք շոյող, տարամադրություն բարձրացնող, խանդավառող ու մխիթարող, որ… Սիսիանի համար դեռ ամեն ինչ կորած չէ…
Հենց արտադրամասի մուտքի մոտ նախկին տրիկոտաժի բանվորուհի Գոհար Դիլանյանը, ճանաչելով ինձ, ասաց՝ «լավ բաներ կգրես, շատ լավ բաներ…»:
Սիսիանում կարի նման արտադրամասի ստեղծումը ինքնին արդեն «լավ բան է, շատ լավ բան»՝ վերջին տարիների սիսիանյան ճահճացած իրականության մեջ:
Կարի, ձեւի, փաթեթավորման արտադրամասերում շրջելը, ծանոթ ու անծանոթ աշխատակիցների հետ զրուցելը, արտադրական գործընթացին հետեւելը մեծ անակնկալ էր նաեւ vorotan05122013-2վաղուց նման աշխատանքային եռուզեռի կարոտ աչքերիս համար:
«Ձեւարանը կարի արտադրամասի սիրտն է,-ասաց ձեւարար Մայիս Դանիելյանը, ում ճանաչում եմ նախկին տրիկոտաժի հենց ձեւի արտադրամասից,- էսքան տարի որ չենք աշխատել, հիմա շատ կարոտած ու շատ սիրով, նվիրումով ենք աշխատում, լավ ենք աշխատում, մարդը պիտի համ էլ սիրած գործով զբաղվի»,- ասում է, ու միջահասակ տղամարդու աչքերում անհնար է չտեսնել խանդավառությունը, ով թեեւ մինչ այդ էլ պարապ չի մնացել, բանջարեղեն է վաճառել կամարների տակ՝ ընտանիքը պահելու համար, բայց սիրած գործով զբաղվելը հիմա իրեն տրված պարգեւ է համարում:
Արտադրամասում հանդիպեցի դարձյալ նախկին տրիկոտաժցի Ավագ Մկրտչյանին: Հարցիս, թե ինքն ի՞նչ աշխատանք է անում, «ամեն ինչ» ասաց: «Ինձ համար շատ հարազատ աշխատանք է, ամեն ինչից էլ տեղյակ եմ» ու առավելապես կարեւորեց արտադրանքի որակը, քանի որ այն ամբողջությամբ իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ պատրաստվում է կոնկրետ պատվերով, կոնկրետ քանակով: «Հումքը ներկրվում է դրսից, արտադրվում է 25 անուն ապրանքապեսակ, աշխատավարձը գորձավարձային է, բայց քանակը որակի հաշվին չպետք է ապահովվի, դա էլ գիտեն բոլորը, ու աշխատում են մեծ պատասխանատվությամբ: Ողջ խմբաքանակի մեջ եթե անգամ պատակահանորեն մեկ հատ խոտան հայտանաբերվի, ամբողջ արտադրանքը ետ կուղարկվի, իսկ մեզ դա ոչ միայն պատիվ չի բերի, այլեւ՝ կվտանգվի մեր հեղինակությունը, կկորցնենք շուկան»,- ասում է Ավագ Մկրտչյանը:
«Հենց միայն այն, որ 10 տարի չախշատելուց հետո տնից դուրս ենք եկել եւ աշխատում ենք, արդեն գոհ ենք»,- ասում է փաթեթավորման արտադրամասի բանվորուհի, նախկին տրիկոտաժցի Արշալույս Առաքելյանը: Նրա կարծիքը կիսում է գործընկերուհին՝ Լուսինե Բաղդագուլյանը:
Իսկ գործադիր տնօրեն Արմեն Ամնդրեասյvorotan05122013-1անի հետ մեր զրույցից էլ պարզվում է, որ բոլորովին էլ պատահականություն չէր Սիսիանում կարի նոր արտադրամասի ստեղծումը: Եվ՝ ոչ միայն: Տնօրենը նշեց, որ արտադրամասի հիմնադիրները բռնակոթյան ծագմամբ Արմեն Գալստյանն ու Սիմակ Գյանջումյանն են, որ 20 տարուց ավելի բնակվում են Ռուսաստանում եւ զբաղվում են մասնավոր բիզնեսով: «Բայց նրանք հաճախ են Սիսիան եկել եւ ամեն անգամ մեծ ցավ են ապրել՝ տեսնելով Սիսիանի վիճակը, գործազրկությունը, արտագաղթը, մարդկանց հուսահատությունը եւ որոշել են մի բանով օգտակար լինել հայրենակիցներին: Այս արտադրամասը կարող էին եւ իրենց մոտ՝ Ռոստովում հիմնել եւ ընդլայնել իրենց բիզնեսը, բայց, շրջանցելով հեռավորությունը, բազմաթիվ դժվրությունները եւ ճանապարհը, որոշեցին այն Սիսիանում բացել՝ հայրենակիցներին ապահովելով աշխատաքնով: Այսօր արտադրամասում աշխատում է 88 մարդ, առաջիկայում եւս աշխատատեղերի թիվը կավելանա՝ հասնելով 100-ի: Իսկ յուրաքանչյուր նոր աշխատատեղ նշանակում է եւս մեկ ընտանիքի՝ արտագաղթի կանխում»: Այնուհետեւ պատմում է, որ 7-8 ամիս առաջ, մինչ կոնկրետ արտադրամասի հիմնումը, հիմնադիրները զբաղված են եղել համապատասխան տարածքի փնտրտուքով, եւ ընտրությունը կանգ է առել Սիսիանի նախկին պանրագործարանի տարածքի վրա, որը եւ վարձակալել են: Հետո՝ հետաքրքրվել են անհրաժեշտ աշխատուժով, ինչի պակաս չի եղել, քանի որ առաջին եւ հիմնական արձագանքողները եղել են նախկին տրիկոտաժի աշխատակիցները: «Մենք հետաքրքրվեցինք նաեւ նախկին մասնագետ- կադրերով, ցավոք, շատերը արդեն Սիսիանում չէին, բայց ովքեր որ կային, սիրով եւ մեծ ուրախությամբ համաձայնեցին աշխատել մեզ մոտ: 10 բանվոր էլ վերապատրաստվեց գործազուրկների վերապատրաստման ծրագրով, եւ այսօր մասնագետների պակաս չունենք: Կամաց կամաց ձեւավորվեց աշխատանքային կոլեկտիվ, աշխատանքային մթնոլորտ, արտադրական գործընթաց: Մարդիկ, իսկապես, կարոտած են գալիս աշխատանքի, սիրով, պատասխանատվությամբ: Վերջերս հոսանք չլինելու, հումքի ուշացման պատճառով մի քանի օր չախշատեցինք, դուք միայն մարդկանց անհանգստությունը, մտահոգությունը տեսնեիք: Մեծ տարբերություն կա նաեւ առաջին օրերի համեմատ: Կանայք, որ տարիներ ի վեր չեն աշխատել, մոռացել էին նաեւ իրենք իրենց: Հիմա իրենց կարեւորված, գնահատված, արժեւորված են զգում ոչ միայն նրա համար, որ աշխատանք ունեն, այլեւ, որ կարող են ընտանիքի հոգսը հոգալ: Նոvorotan05122013-3ր արտադրամասը մի տեսակ «կենդանացրել է» անգամ Գայի թաղամասի միապաղաղ կյանքը, մարդկանց աչքը սովորել է, որ առավոտյան խմբով գալիս են աշխատանքի, երեկոյան խմբով դուրս գալիս արտադրամասից: Մեզ համար էլ է հաճելի»,-ասում է Արմեն Անդրեասյանը՝ կիսելով մեր եւ բոլորի ուրախությունը:
«Դժվարություններ չկա՞ն» մեր հարցին էլ պատասխանում է, ասելով, որ ցանկացած դժվարություն արդեն անգամ դժվարություն էլ չես համարի այն խանդավառության, այն բավականության եւ այն աշխատանքային մթնոլորտի համեմատ, որ այսօր առկա է թե արտադրամասում, թե աշխատողների՝ վերափոխված հոգեբանության մեջ:
Օրեր անց՝ կարի արտադրամասի՝ ակնահաճ տեսարանի հիշողությունն անգամ իմ մեջ խանդավառ տրամադրություն է առաջացնում: Ասում են՝ երկրի նախագահն էլ տպավորվել էր՝ արտադրամաս կատարած այցի ժամանակ:
Մնում է՝ հիմնադիրներին մաղթել բիզնեսի ծաղկում, քանի որ դրանից է կախված նաեւ այն փայփայած, գտած, երկար սպասված՝ նորաստեղծ արտադրամասի ընթացքն ու ապագան, որ այնպես «կենդանացրել է» սիսիանցիների հույսը վաղվա օրվա հանդեպ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
05.12.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *