ԼԻՊԵՑԿԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԻՇԱՏԱԿԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100 ԱՄՅԱԿԸ

1915 թվականից ի վեր ապրիլի 24-ը համայն հայության հոգում դաջված է լինել-չլինելու պայքարի մեջ որպես անանց ցավի և հաղթանակի օր: 100 տարի անց երկիր մոլորակի վրա հողն ընկրկում է հայի ոտքի տակ…ճանապարհներն անարգել բացվում ե նհայերի առջև աշխարհի տարբեր մասերում…համախմբվում ենք՝ սգալու մեր ողբը և համատեղ ներկայացնելու մեր հոգու արդար պահանջը…

Ռուսաստանի Լիպեցկի մարզի Լև Տոլստոյի անունը կրող շրջկենտրոնում տեղ իհայերս համայնքի ղեկավար Գրիգոր Անտոնյանի գլխավորությամբ նշված ժամինհավաքվել էինք քաղաքի հրապարակում: Տեսնելով համախմբված հայրենակիցներիս՝ մտածում էի, որ սա մեր հաղթանակի ամենակարևոր գրավականն է: Մենք քիչ չենք, մենք շատ ենք ոչ միայն քանակով, այլև՝ մեր հոգու ընկալման չափանիշներով, սեփական ցավը հպարտությամբ տանելու և ուրիշի ցավը մեր մեջ զգալու կարողությամբ: Լիպեցկ տանող մայրուղու խաչմերուկներում խումբ-խումբ մեզ էին միանում մերձակա շրջաններում ապրող հայերը: Ռուսները զիջում էին ճանապարհը, որպեսզի չընդհատվի ավտոմեքենաների շարասյունը:

20 տարի առաջ Լիպեցկ քաղաքի հայ համայնքապետ Ազատ Ղազարյանի կողմից տեղադրված խաչքարը հայերիս հավաքատեղին է: Տարածքը ապրիլի 24-ին,  բնականաբար, ավելի մարդաշատ էր: Կոմիտասի «Կռունկը» կարծես տեղում չէր հնչում, այլ՝ արձագանքվում էր աշխարհի տարբեր ծայրերից և օդի ալիքների մեջ տարրալուծվելով՝ ընթանում առաջ: Նայում էի համախմբված հայրենակիցներիս ու մտածում, որ մեկ դար առաջ Դեր Զորում ոռնացող հողմը չէր ջնջում ավազի վրա վերջին հույսով գրված «ԱՅԲ-ԲԵՆԸ», այլ քշում-տանում էր՝ սփռելով աշխարհի վրա ավազախառը տառերը: Սուլում էր քամին՝ասելու աշխարհին, որ հայերենը հնչելու է միշտ, որ մենք մեր գոյատևմամբ, մեր հոգու ցավը, մեր չկայագած իղձերը փոխանցելու ենք սերնդե-սերունդ՝ մինչև մեր արդա րպահանջի իրականացումը: Լիպեցկի հայկական դպրոցի սաները՝ մանուկից մինչև պատանի, դա էին հաստատում իրենց ասմունքում, որոնց շարքը լի էր ռուս մեծերի բանաստեղծություններով՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Դա էին փաստում նրանց կատարմամբ հնչեցրած «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Ադանայի ողբը» և «Կռունկը»: Այդ էին վկայում նրանց կրծքին փակցված անմոռուկները, որոնք պատրաստել էին սեփական ձեռքերով: «Ցավ կա մեր հոգու մեջ, իսկ ցավը ժամանակի սահմանափակում չունի, արցունք չկա, ժամանակը հասկացրել է, որ ոչինչ լացելով չի ապացուցվում և ոչինչ ձեռք չի բերվում: Մեզ պետք չէ խղճմտանք, մենք մեր արդար պահանջի իրավատերն ենք»,-ասում է հայկական դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը եւ իր ելույթում մեջբերում Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը, այնուհետև, դիմելով ներկայացուցիչներիս, ասում է, որ մեր գոյատևման, հաղթանակի համար կեցցեն Հայոց Մայրերը:

Ելույթ են ունենում հայ համայնքի ղեկավարը և ներկայացուցիչները, և բորորի խոսքը մեկն է՝ մեռյալներին ողբալը չենք համարում հարցի սահմանափակում, ոճրագործը ազգ և ազգություն չունի, և համայն մարդկությունը պիտի պայքարի ելնի նրանց դեմ: Մենք չենք ուզում, որ մյուս ազգերը սեփական օրինակով զգան մեր ցավը:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ընդունեցին ճշմարտությունը, ովքեր ապրիլի 24-ին խոհակից եղան մեր դարավոր ցավին:

Որպես համերաշխության և խաղաղության խորհրդանիշ՝ երկինք բաց թողնվ ածաղավնինեը և անմոռուկի գույնը կրող փուչիկները անվարան մեղմ ընթացքով վեր էին սլանում՝ աշխարհին տանելով նաեւ ռուսական հողում ապրող հայերիս պահանջատիրական իրավունքը:

Նունե ՍԱՀԱԿՅԱՆ

ԼԻՊԵՑԿ

30.04.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *