Խաչքարի օրհնության եւ տնօրհնեքի արարողություն Զանգեզուրի զինվորական կայազորի Աղիտուի հոսպիտալում

Հունիսի 23-ը կրկնակի տոն էր Զանգեզուրի զինվորական կայազորային հոսպիտալում: Նշվում էր զինվորական հոսպիտալի կազմավորման 25 ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վ. Քոչարյանը, զորամասերի հրամանատարներ, Մուրացանի անվան կենտրոնական հոսպիտալի պետ Դ. Մկրտչյանը (ով, ի դեպ, եղել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ), Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանը, N զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանը, Սիսիանի համայնքապետ Ա. Սարգսյանը եւ բազմաթիվ հյուրեր: Հանդիսավոր արարողության ընթացքում ներկաների ուշադրությանը ներկայացվեցին հոսպիտալի կազմավորումից մինչ օրս կատարված աշխատանքները, մի շարք ծառայողների ու աշխատակիցների հանձնվեցին պատվոգրեր եւ շնորհակալագրեր:

Հոսպիտալի բակում գտնվող՝ «Նվիրեալների պուրակ» անունը կրող տարածքում, մեկենասությամբ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, կանգնեցվել էր խաչքար-հուշակոթող՝ նվիրված Ապրիլյան պատերազմում զոհվածներին (հեղինակ` խաչքարագործ-վարպետ Հակոբ Համբարձումյան): Ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի, կատարվեց խաչքարի օրհնության կարգ: Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանի կեղմից հոսպիտալի բաժանմունքներում կատարվեց տնօրհնեքի կարգ, հոսպիտալում բուժում ստացող զինվորների համար հնչեց բժշկության աղոթք:

N զորամասի գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *