Խնդրանքով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր…

20472205_1132491420228792_1275911075_n

Սիսիանում ստեղծվում է Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը: Հիմնանորոգումը գրեթե հասնում է ավարտին: Դրան զուգահեռ ընթանում են նաեւ թանգարանաստեղծ աշխատանքները, նախապատրաստվում են ցուցասրահները, հավաքվում եւ համալրվում են ցուցանմուշները: Լինելով լայնորեն ճանաչված եւ սիրված արվեստագետներ, Խաչատրյան-Հովսեփյան եղբայրները երբեք չեն ունեցել իրենց արվեստը սիրողների եւ գնահատողների պակաս եւ միշտ եղել են շրջապատված: Խնդրանքով դիմում ենք բոլոր այն մարդկանց, ում մոտ հնարավոր է լինեն նրանց աշխատանքներից (քանդակ, նկարներ, դիմանկար, լուսանկարներ) տրամադրելու տուն-թանգարանին՝ ժամանակավոր ցուցադրման համար՝ պահպանելով դրանց նկատմամբ իրենց սեփականության իրավունքը:

Ի լրումն վերոգրյալի ասենք, որ տուն-թանգարանը իր շենքային, տարածքային հնարավորություններով եւ կրթա-մշակութային ծրագրերով մեծապես նպաստելու է սիսիանյան մշակութային գույներին նոր երանգներ ու գույներ ավելացնելուն՝ դառնալով հայ ու համաշխարհային արվեստն ու մշակույթը ներկայացնող, Սիսիանը, սիսիանյան ստեղծագործողներին հանրահռչակող մշակութային եւ հանգստյան ինքնատիպ օջախ:

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան

 

641 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *