ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես քեզ սիրում եմ` չգիտեմ որքան,
Բայց հաստատ գիտեմ այսպիսի մի բան,
Որ քեզնից բացի ուրիշը չկա
Իմ մտքերի մեջ, իմ խոհերի մեջ,
Նաեւ` իմ սրտում:
Լինում են օրեր` միայն քո հուշով,
Լինում են նաեւ` միայն մշուշով,
Հենց այդ մշուշն է մեր միջեւ պատել
Ու մեր օրերը իրարից զատել:
Ա~խ այդ վեճերը.
Ե՞րբ կդադարեն մեր այդ վեճերը,
Հանդարտվեն, գնան, ընդմիշտ հեռանան,
Միգուցե, սակայն,
Հենց այդ վեճե՞րն են մտերմացնում մեզ,
Որ լինի մեծ սեր, երկինք կապուտակ:
Ես չեմ հասկանում` չե՞նք կարող արդյոք
Լինել համերաշխ, զիջել մեկ մեկու,
Եվ այդ ժամանակ արդեն կիմանաք,
Հենց դա է սերը:

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *