ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքի 74-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեծանուն վիրաբույժ, վաստակաշատ բժիշկ Յուրի Տարսաիճի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ով, իրավամբ, հանրության կողմից վաստակել էր ոսկե նշտարի մեծ նվիրյալ պատվավոր կոչումը:
Յուրի Հովակիմյանը ծնվել է 1937թ., Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: 1954թ. ընդունվել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտ: Ավարտելուց հետո` 1960թ. գործուղվել է հայրենի Սիսիանի շրջան: Կարճ ժամանակում դրսեւորելով իր` բժշկի եւ վիրաբույժի մասնագիտական հմտությունները, նշանակվում է Սիսիանի հիվանդանոցի վիրաբուժության բաժնի վարիչ, ապա` գլխավոր բժիշկ:
Արդեն Սիսիանում աշխատած ավելի քան 12 տարիների ընթացքում մեծ համբավ ու հեղինակություն է ձեռք բերում, մեծ վստահություն ու սեր` հանրության կողմից, ու այդ սերն ու վստահությունը նրա նկատմամբ պահպանվում է նաեւ հետագայում, երբ նա աշխատում էր արդեն Երեւանում:
1979թ. Յուրի Հովակիմյանն աշխատանքի է անցել Երեւանի թիվ 2 «Շտապ օգնության» հիվանդանոցում որպես վիրաբուժության բաժնի վարիչ, որտեղ էլ աշխատել է մինչեւ կյանքի վերջին օրը:
Մեծահամբավ վիրաբույժը նաեւ հմուտ մանկավարժ-գիտնական էր, ավանդական բժշկության ինստիտուտի պրոֆեսոր, գիտական հոդվածների հեղինակ, վիրաբուժական նոր մեթոդների հիմնադիր:
Հիրավի, մեծ կորուստ կրեց ոչ միայն հանրապետության բժշկագիտությունը: Հանրությունը զրկվեց վառ անհատականությունից, պարկեշտ ու ազնիվ մարդուց, պատվարժան գիտնականից:
Նրա հիշատակը վառ կմնա բոլոր այն սրտերում, ով գեթ մեկ անգամ առնչվել է ոսկե նշտարի մեծ նվիրյալի հետ:
Լույս` նրա շիրիմին, խաղաղություն` նրա հոգուն:

Ընկերներ

«Որոտան» թերթի խմբագրությունը միանում է ցավակցություններին` վկայելով, որ նրա հիշատակը վառ է ու պայծառ հայրենի ծննդավայրում:


 

«Որոտան» թերթի խմբագրությունը ցավակցում է Վահրամ Սարգսյանին` սիրելի հոր` Սեյրան Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *