ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Մահացել է վաստակաշատ մանկավարժ Լիդա Անտոնի Թաթոսյանը

Ծնվել է 1933 թ.-ին Սիսիանի շրջանի Ույծ գյուղում: Վաղ մանկությունից զրկվել է հորից: 1941-51 թ.թ.-ին սովորել է Ույծի յոթնամյա, ապա` Սիսիանի միջնակարգ դպրոցներում: Դպրոցում ջոկատավար աշխատելուն զուգահեռ 1952-58 թ.թ.-ին հեռակա ուսուցմամբ սովորել եւ ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը: 1951-70 թ.թ.-ին աշխատել է Ույծի, Ախլաթյանի, Բնունիսի, Անգեղակոթի, Սպանդարյանի դպրոցներում: 1970-96 թ.թ.-ին, մինչեւ կենսաթոշակի անցնելը, աշխատել է Սիսիանի թիվ 3 միջն. դպրոցում:
1970 թ.-ին  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից պարգեւատրվել է «Մայրության փառք  2-րդ աստիճանի», 1972-ին` «Մայրության փառք 1-ին աստիճանի» մեդալներով: 1983 թ.-ին պարգեւատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` «Աշխատանքի վետերան» մեդալով:
2005 թ.-ից ղեկավարում էր թոշակառու վետերան ուսուցիչների խորհուրդը եւ կազմակերպում նրանց նվիրված մեծարման հանդիսություններ:
Ծնել ու դաստիարակել էր 6 զավակ, որոնք դարձել են մեր հասարակության կայացած եւ լիիրավ անդամներ:
Վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա նրա սաների եւ բոլոր ճանաչողների սրտում:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *