ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքից հեռացել է Սնայպեր Սրապյանը: Ծնվել է 1945 թ.-ի հուլիսի 3-ին Սիսիանի շրջանի Շաքե գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երեւանի` Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, որն ավարտելուց հետո 1965-1969 թ. թ.-ին սովորել է Երեւանի` Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում: Խորհրդային բանակում մեկ տարի ծառայելուց հետո վերադարձել եւ 1970-1971 թ.թ.-ին աշխատել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես երգ-երաժշտության ուսուցիչ: 1971-1974 թ.թ.-ին աշխատել է ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի դպրոցական բաժնի վարիչ, 1974-76-ին` ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության Սիսիանի շրջանային կազմակերպության պատասխանատու քարտուղար: 1976-79 թ.թ-ին աշխատել է Սիսիանի շրջխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ,1979 թ.-ին հրահանգիչ` ՀԿԿ Սիսիանի շրջկոմում: Մինչեւ 1982 թվականը Ույծի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: 1982-87 թ.թ.-ին Սիսիանի ժողկրթբաժնում եղել է մեթոդիստ, ապա` տեսուչ:

1992-2005 թ.թ.-ին ղեկավարել է Շաքեի միջնակարգ դպրոցը, բայց առողջության վատացման պատճառով իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Սնայպեր Սրապյանը բարի, շիտակ մարդ էր, նվիրված աշխատող եւ սիրված ղեկավր: Որտեղ էլ աշխատել է, վայելել է սեր ու հարգանք, եւ թողել իր լուսավոր հետքը: Նրա հիշատակը վառ կմնա հարազատների, ընկերների, կոլեգաների եւ նրան ճանաչողների սրտերում:

Շաքեի դպրոցի տնօրինություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *