ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքից հեռացել է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սեյրան Ավագի Բախշյանը:

Ծնվել է 1940 թ.-ին Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1961-1963 թ.թ.-ին ծռայել է Խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է Տաթեւհէկի շինվարչությունում որպես օպերատոր: 1966-1968 թ.թ.-ին սովորել է Երեւանի միլիցիայի միջնակարգ-մասնագիտական դպրոցում` համատեղելով աշխատանքի հետ: Ավարտելուց հետո աշխատել է Սիսիանի ն/գ բաժնում որպես տեղամասային տեսուչ: Մեկ տարի աշխատելուց հետո անցել է օպերատիվ աշխատանքի` քրեական հետախուզության լիազոր, քրեական հետախուզության պետ, օպերատիվ գծով տեղակալ: Աշխատանքին զուգահեռ սովորել է Ռոստովի բարձրագույն ակադեմիայում: 1982-1991 թ.թ.-ին եղել է Վայքի շրջանի ն/գ բաժնի պետ: 1991-1994 թ.թ.-ին` Սիսիանի շրջանի ն/գ բաժնի պետ: Աշխատանքի ընթացքում ցուցաբերած ավանդի համար արժանացել է երկու տասնյակից ավելի խրախուսանքների: Ն/գ նախարար Դարբինյանի կողմից պարգեւատրվել է ձեռքի անվանական ժամացույցով:

Խստապահանջ էր, սկզբունքային, վստահելի, սրտացավ, բարեխիղճ: Այսպիսին էր մեր գործընկերը: Այսպիսին էլ կմնա մեր հիշողության մեջ:

Ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհուրդ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *