ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Սյունիքի մարզի Շամբի միջն. դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կոլեկտիվները սգում են սիրելի ուսուցիչ, վաստակաշատ մանկավարժ Խաչատուր Ասրյանի մահը:
Իր 84-ամյա կյանքի գրեթե 60 տարիները Խաչատուր Ասրյանն անմնացորդ նվիրել է մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործին: Եղել է օրինակելի տնօրեն, լավագույն ուսուցիչ, աշխարհագրության հմուտ մասնագետ, սիրվել է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից: Իր մարդկային վերաբերմունքով, բարությամբ, ուրիշներին օգնելու պատրաստակամությամբ, սեփական օրինակով ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի իսկական մարդը, ուսուցիչը:
Եղել է Հայրենական մեծ պատերազմի առաջին կարգի հաշմանդամ, սակայն դա չի խանգարել նրա բեղմնավոր աշխատանքին: Իր փորձը, հմտությունները փոխանցել է սկսնակ, երիտասարդ ուսուցիչներին, կատարել հասարակական մի շարք աշխատանքներ, թղթակցել է շրջանային թերթերին, մասնակցել մանկավարժական ընթերցումների, արժանացել բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների:
1963-91թ.թ. եղել է Շամբի դպրոցի տնօրենը եւ նրա ջանքերի շնորհիվ 1996-ին դպրոցը դարձել է միջնակարգ եւ այսօր գտնվում է պատշաճ մակարդակի վրա:
Խաչատուր Ասրյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա սաների եւ ուսուցիչների սրտերում:

Շամբի միջն. դպրոցի ուսուցչական կոլեկտիվ
Արհմիության Սիսիանի տարածքային կոմիտե

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *