ԾԱՅՐԱՀԵՂ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆՎՈՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ

23183838139488501222-ամյա Իշխան Ղալամյանը ծնվել է 1991թ. հունիսի 15-ին՝ Սիսիան քաղաքում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ: Զինծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ որպես սահմանապահ 2 տարի կանգնելով Ջաբրաիլի 1-ին գծում: Իշխան Ղալամյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14-օր, սակայն նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ էլ ախտորոշվել է, որ Իշխան Ղալումյանը ձեռք է բերել երիկամների նեֆրիտ հիվանդություն: Իշխան Ղալամյանին ծայրահեղ ծանր և անգիտակից վիճակում շտապ օգնության բրիգադով հոսպիտալից տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Շտապ կարգով դիալեզ է իրականացվել, որից հետո Իշխանը գիտակցության է եկել:
Այդ միջադեպից մինչ այժմ էլ Իշխան Ղալամյանը շարունակում է պարտադիր կերպով շաբաթական 3 անգամ հաճախել դիալեզի կուրսերի, սակայն դա միայն գոյատևման հնարավորություններ է տալիս և չի բերում վերջնական ապաքինման: Սիսիան քաղաքում չկա դիալեզի սրահ, որի պատճառով էլ Իշխանը շաբաթական 3 անգամ, դիալեզի պարտադիր կուրսերն անցնել կարողանալու նպատակով, տեղափոխվել է Երևան, որտեղ բնակվում է վարձով՝ ծայրահեղ ծանր պայմաններում: Իշխանն ունի ռազմաբժշկական որոշում՝ 2-րդ կարգի զին. հաշմանդամ է: Ստանում է հաշմանդամության թոշակ, որը, սակայն, չի բավարարում զինծառայության ընթացքում քայքայած առողջությունը վերականգնելու համար: Իշխանի լիովին ապաքինման միակ շանսը երիկամի փոխպատվաստումն է, որի համար, սակայն, նրա ընտանիքը բավարար գումար չունի: Մեզ հետ զրույցում Ղալամյան Իշխանի հայրը` Սաղաթել Ղալամյանը նշեց, որ պատրաստ է անգամ իր սեփական երիկամը տալ որդու ապաքինման համար, սակայն Հայաստանում փոխպատվաստման վիրահատությունն իրականացնելու դեպքում նույնպես հաջողության հասնելու շանսերը փոքր են. «Բժիշկները 50 տոկոսանոց հաջողություն են կանխատեսում: Այստեղ նմանատիպ փոխպատվաստումը 50 տոկոս հավանականությամբ «կաշխատի» կամ «չի աշխատի»:
Հաջողության չհասնելու դեպքում կպարզվի, որ 8 շնչից բաղկացած մեր ընտանիքում արդեն 2 հոգի ենք հաշմանդամ և որդիս կրկին դիալեզի կարիքն ունի»: Լիարժեք արդյունքի հասնելու համար հարկ է, որ վիրահատությունն անցկացվի արտերկրում՝ օտարերկրացի բարձրակարգ մասնագետների կողմից, որից բացի` արտերկրում իրականացվող դիալեզի միջոցով նույնպես կարելի է ապրել: «Այստեղ իրականացվող դիալեզը կարծես քիչ-քիչ քայքայում է մարդուն, մինչդեռ մի շարք զարգացած երկրներում դիալեզ ստացող հիվանդները կարողանում են նաև հնարավորինս ապրել լիարժեք կյանքով` աշխատել, ամուսնանալ և ընտանիք ստեղծել», – հայտնում է Իշխանի հայրը: Ղալամյանների ընտանիքը բաղկացածէ 8 անձից, որոնցից 2-ը Սաղաթել Ղալամյանի թոռնիկներն են` 1 և 2 տարեկան: Իշխան Ղալամյանը Սաղաթել Ղալամյանի կրտսեր որդին է: Մյուս երկու որդիները` 1986թ. ծնված Դավիթը և 1987թ. ծնված Էրիկը նույնպես առողջական խնդիրներ ունեն և ազատված են զինծառայությունից:
Իշխան Ղալամյանի բուժումն արտերկրում կազմակերպելու և իրականացնելու նպատակով «Արդշինինվեստբանկ»-ում Իշխան Ղալամյանի անվամբ հաշվեհամար է բացվել: Ձեր հանգանակութունները խնդրում ենք իրականացնել գումար փոխանցելով «Արդշինինվեստբանկ»-ի՝ Իշխան Ղալամյանի անվան 2470017041020000 հաշվեհամարին: Ձեր ներդրած ցանկացած փոքրիկ լուման կարող է առիթ հանդիսանալ Իշխանի կյանքը օր առաջ քայքայումից փրկելու համար: Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Իշխան Ղալամյանի հորը` Սաղաթել Ղալամյանին՝ 098952096:

norlur.am
16.03.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *